Թուրքական բանկի գործադիր տնօրենը մանրամասներ է հաղորդել ԼՂ-ի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցման ծրագրերից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքական շինարարական ընկերությունները կարևոր մասնակցություն կունենան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին, հայտնում է Anadolu-ը։
Այս մասին լրատվական գործակալությանը տեղեկացրել է PASHA բանկի գործադիր տնօրեն Սենք Էյնեհանը՝ նշելով, որ Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայի շինարարական փորձը ներդնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներում։
Էյնեհանն ասել է Ադրբեջանն արդեն 1,3 միլիարդ դոլար է ուղղել նախագծերի իրականացմանը. հաջորդ տարիներին ֆինանսավորումն ավելանալու է:
PASHA բանկի գործադիր տնօրենն ընդգծել է, որ իր բանկը կմասնակցի 100 կիլոմետր երկարությամբ Վանադա (Ֆիզուլի) - Շուշի ճանապարհի ու Վարանդայի օդանավակայանի կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։