ԱՄՆ-ում ամբողջովին պատվաստված անձանց այսուհետ թույլ է տրվում ազատ ճանապարհորդել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը թույլ է տվել ամբողջովին պատվաստված մարդկանց ճանապարհորդել ԱՄՆ-ի տարածքում`առանց կորոնավիրուսի հայտնաբերման թեստի հանձնման կամ ինքնամեկուսացման պահանջի, հայտնում է Associated Press-ը:
Այնուամենայնիվ, կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին կոչ է արել զգուշանալ և հայտարարել է, որ «ընդհանուր առմամբ ինքը դեռևս դեմ է սովորական ճանապարհորդությանը»՝ հաշվի առնելով դեպքերի աճող թիվը:
Նշենք՝ ավելի քան 100 միլիոն մարդ ԱՄՆ-ում (բնակչության մոտ 30 տոկոսը) ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին: Մարդը համարվում է ամբողջովին պատվաստված պահանջվող երկրորդ չափաբաժինը ստանալուց երկու շաբաթ անց:
Ըստ worldometers-ի տվյալների՝ մինչ օրս Միացյալ Նահագներում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացության 31 315 968 դեպք, որի հետևանքով մահացել է 567 610 մարդ: