Նոր տեղեկություն Արցախից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարար ջոկատների երեկ` ապրիլի 2–ին իրականացված որոնումներն արդյունք չեն տվել:
Տեղեկացվում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:
Նշենք, որ զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է: