Անձրևները ե՞րբ կհեռանան. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում՝ +24…+27 աստիճանի։
Մինչ այդ հանրապետության տարածքում ապրիլի 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում ևս ապրիլի 3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ապրիլի 3–ի գիշերը կգրանցվի 3-5 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +16...+18 աստիճան։