Հայաստանի քաղաքական ուժերին կոչ ենք անում ողջամիտ փոխզիջումներ որոնել. ՌԴ ԱԳ փոխնախարա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «Նովոյե Վրեմյա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին: Հարցին՝ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններում Մոսկվան արդյոք ունի՞ ֆավորիտներ, նա պատասխանել է.
«Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած գործընթացները մենք դիտարկում ենք իբրև սուվերեն երկրի ներքին գործ: Իհարկե, մենք չենք կարող անմասն մնալ այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր բարեկամ երկրում: Մենք հանրապետության բոլոր քաղաքական ուժերին զսպվածության, ի շահ հայ հասարակության համախմբման՝ ողջամիտ փոխզիջումների որոնման կոչ ենք անում: Հույս ենք հայտնում, որ նախընտրական շրջանում ամեն ինչ խաղաղ կանցնի, սահմանադրության շրջանակներում և ելակետ կծառայի Հայաստանում երկարաժամկետ կայունության համար»: