Պեսկովն ասել է, թե ինչպես է զգում իրեն Վլադիմիր Պուտինը պատվաստումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին ներարկումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կողմնակի բարդություններ չեն նկատվում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ։ Ոչ մի ախտանիշ չկա»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահը պատվաստումից հետո ինչ-որ կողմնակի ախտանշաններ ունի։
Վլադիմիր Պուտինը պատվաստում է անցել մարտի 23-ի երեկոյան։ Նա պատվաստվել է առանց տեսախցիկների։ Պուտինը չի բացահայտել նաև պատվաստանյութի անվանումը, որը նրան ներարկել են բժիշկները, բայց նշել է, որ դա ռուսական 3 պատվաստանյութերից մեկն է։ Նրա խոսքով ՝ այդ մասին գիտի միայն իր բժիշկը։