ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Տվերի շրջանում կանխվել է ահաբեկչություն, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն:
«Իսլամական պետության» զինյալը իր տանը ստեղծել է պայթուցիկ նյութերի սինթեզման լաբորատորիա և պատրաստվում էր հարձակման վառելիքաէներգետիկ համալիրի վրա:
Ձերբակալության ընթացքում նա դիմադրություն է ցույց տվել և սպանվել է, անվտանգության աշխատակիցները և քաղաքացիական անձինք չեն տուժել: Տղամարդը ունեցել է ռուսական անձնագիր։ Նա ինքը Կենտրոնական Ասիայից էր: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է հրազեն և զինամթերք, ինքնաշեն պայթուցիկ սարք և դրա համար արտադրության մասեր: Ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։