«ԻՊ զինյալը դիմադրություն է ցույց տվել, որի հետևանքով սպանվել է». ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Տվերի մարզում ահաբեկչություն է կանխվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալը տնային պայմաններում ստեղծել է պայթուցիկ նյութերի սինթեզման լաբորատորիա, այդպիսով պատրաստվելով հարձակում գործել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտի վրա:
Ձերբակալության ընթացքում նա դիմադրություն է ցույց տվել, որի հետևանքով սպանվել է: Իրավապահներ և քաղաքացիական անձինք չեն տուժել: