«Պուտինը դեռևս չի նախատեսում հանդիպել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ». Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի միջև հանդիպում դեռևս չի նախատեսվում:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ, նախագահը դեռ նման ծրագրեր չունի», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է նման հանդիպում:
«Դուք գիտեք, որ դեսպան Անտոնովն ակտիվորեն խորհրդակցում է արտգործնախարարության, օրենսդիրների հետ, նա ակտիվորեն աշխատում է Մոսկվայում»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մարտի 20-ից Մոսկվայում է՝ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու համար: