Վաշինգտոնում ավելի քան 100 բնակիչ լիարժեք պատվաստումից հետո վարակվել է կորոնավիրուսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոն նահանգի առողջապահության նախարարությունը հետաքննում է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ավելի քան 100 մարդու մոտ վիրուսի հայտնաբերման դեպքերը:
Ինչպես հայտնում է տեղական KOMO News պարբերականը, բոլորի հանձնած թեստերի պատասխանները դրական են եղել, թեև վերջիններս պատվաստման ամբողջական կուրսն անցել են թեստ հանձնելուց երկու շաբաթ առաջ:
Գերատեսչությունից նշում են, որ պատվաստումից հետո վարակվածների թվի տոկոսային հարաբերությունը նահանգում պատվաստված բնակչության մեկ միլիոնի համեմատ կազմում է 0,01 տոկոս:
ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածության և մահացության ցուցանիշներով առաջինն է ողջ աշխարհում: Այստեղ վարակվածների թիվը համավարակի ողջ ընթացքում գերազանցել է 31 մլն-ը, մահացածներինը` 560 հազարը: