Չեխիայում կորոնավիրուսի նոր շտամ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉեխիայում կորոնավիրուսի նոր շտամ են գտել: Այն հայտնաբերել են Բրնո քաղաքում Elisabeth Pharmacon մասնագիտացված լաբորատորիայի աշխատակիցները, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Նախկինում չգրանցված մուտացիան, ըստ մասնագետների, ավելի վտանգավոր չէ, քան վիրուսի բրիտանական կամ հարավաֆրիկյան շտամները: Նոր շտամի վերաբերյալ հետազոտությունները շարունակվում են:
Նկատենք, որ Չեխիայում, որտեղ տարածվում են կորոնավիրուսի բրիտանական եւ հարավաֆրիկյան շտամները, շարունակում է համաճարակային ամենաբարդ իրավիճակներից մեկը մնալ Եվրամիությունում: Հանրապետությունում, որի բնակչությունը կազմում է 10 702 միլիոն քաղաքացի, համավարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 515 029-ի, իսկ վարակի հետեւանքով մահացածներինը՝ 25 874-ի: