Ռուսաստանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Հայաստանում գործարկել է մանր ագրարային բիզնեսի համաֆինանսավորման ծրագրեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆglasnarod.ru-ն գրում է, որ ՄԱԿ-ի զարգացման «Կայուն համայնքներ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, հայտարարել է «Իմ գյուղը» մրցույթի մեկնարկի մասին, որը Հայաստանում փոքր գյուղատնտեսական բիզնեսի ծրագրերը համաֆինանսավորելու նպատակ ունի: Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը համաֆինանսավորելու է հաղթող ծրագրի ընդհանուր բյուջեի 70% -ը, որի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 20 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամը:
Այս ծրագրի իրականացումը կամրապնդի վերամշակող արդյունաբերության դիրքերը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում և կբարձրացնի կանանց և երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը գյուղական բնակավայրերում: Նշենք, որ 2020 թվականի վերջի դրությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրի միջոցով Հայաստանում Ռուսաստանի տրամադրված ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 67 միլիոն ԱՄՆ-ի դոլլար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը