Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ԱՄՆ` Բժիշկների օր, Իսպանիա` Ծաղկի օր, Մալայզիա՝ Սուլթան Կալանտանի օր, Պաղեստին՝ Հողի պաշտպանության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1913 – ծնվել է օպերային երգիչ Նար Հովհաննիսյանը։

1935 – վախճանվել է կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը։

1936 – ծնվել է արձակագիր Նորայր Ադալյանը:

1981 - ԽՍՀՄ-ն առաջին անգամ անցել է ամառային ժամանակի։

1984 – վախճանվել է հայ խորհրդային պատմաբան Հրանտ Օգանեսովը:

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի հետ:

- միջազգային Կարմիր խաչ կազմակերպության միջնորդությամբ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը:

1998 - կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

2004 - Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը ծեծի է ենթարկվել իր տան մերձակայքում:

2007 - ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձև, որում հատուկ մատնանշվել է, որ «Ակոս»-ի խմբագրապետը «դատական հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` հայերի 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն որակելու համար»:

2011 - Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, բայց նշել, որ պայքարը չի դադարեցննում

2016 - ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1432 — ծնվել է օսմանյան սուլթան, մուսուլմանական զավթիչ Մահմեդ 2-րդը, որի օրոք Բյուզանդական կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:

1746 - ծնվել է իսպանացի հայտնի գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1757 — ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, քիմիկոս ժան Ֆրանսուա Պիլատեր-դե-Ռոզիեն, որը հանդիսանում է ավիացիայի պիոներներից մեկը:

1775 — Բրիտանական խորհրդարանը ընդունել է օրենք, ըստ որի՝ Հյուսիսամերիկյան գաղութներին արգելվել է բացի Բրիտանիայից առևտուր անել որևէ այլ մեկի հետ:

1791 — Ֆրանսիայի Ազգային ժողովը մտցրել է երկարության չափման «Մետր» հասկացությունը, որը հավասար է փարիզյան զուգահեռականի մեկ 40 միլիոներորդին:

1814 — հականապոլեոնական դաշնակցային զորքերը գրոհով գրավել են Փարիզը, որով իսկ վերջ են տվել Նապոլենական պատերազմներին:

1820 — առաջին ամերիկացի միսիոներներն են ափ իջել Հավայան կղզիներում:

1842 - Ջորջիա նահանգի Լոնգ քաղաքի ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառել է անեսթեզիան վիրահատության ժամանակ։ Օգտագործվել է եթեր վզի ուռուցքի հեռացման ժամանակ:

1844 – ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վեռլեն։

1850 - ամերիկյան «Royal Adelaide» շոգենավը Մեծ Բրիտանական Մարգիտ քաղաքի մոտ վթարի է ենթարկվել բախվելով ժայռին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ։

1853 - ծնվել է հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։

1856 — Ղրիմի պատերազմի ավարտով Փարիզում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Սևաստապոլի և ղրիմյան այլ քաղաքների փոխարեն, որոնք անցել են Ռուսաստանին, Թուրքիան ստացել է Կարս քաղաքը, Մոլդովայի կոմսությունը, և Դանուբ գետի դելտան:

1858 — ֆիլադելֆիացի Հայմեն Լիպմենը արտոնագրել է մատիտ, որի ծայրին հարմարեցված է ռետին:

1867 - ԱՄՆ-ը 7,2 միլիոն դոլլարով Ռուսական կայսրությունից գնել է Ալյասկան և Ալեուտյան կղզիները:

1880 — ֆրանսիայում արգելվել է ճիզվիտների գործունեությունը:

1894 – ծնվել է ռուս խորհրդային ավիակոնստրուկտոր Սերգեյ Իլյուշինը:

1905 — Կրետե կղզում հույները ապստամբել են թուրքական կայսրության դեմ:

1925 – վախճանվել է ավստրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայները։

1934 — «Պրավդա» թերթում առաջին անգամ օգտագործվել է «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել» բառակապակցությունը:

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և լեհական զորքերն ազատագրել են Գդանսկը:

1950 — Նյու Ջերսիում ցուցադրվել է նոր հայտնագործված ֆոտոտրանզիստորը:

1970 – ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը, որ դարձել է կուլտային:

1972 — Վիետնամական պատերազմի ժամանակ հյուսիսվիետնամական զորքերը սկսել են Զատիկի գրոհային օպերացիան:

1976 — լոնդոնյան ակումբներից մեկում Sex Pistols խմբի առաջին համերգին հավաքվել է 50 հոգուց կազմված ամբոխ:Սկսվել է երաժշտական պանկ-շարժումը:

1987 - լոնդոնյան աճուրդում 50 միլիոն դոլլարով վաճառվել է Վան Գոգի «Արևածաղիկները» նկարը:

1989 - տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։

2020 — վախճանվել է հույն քաղաքական գործիչ, գրող, հակաֆաշիստ Մանոլիս Գլեզոսը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով Բելգիայի հայտնի հայերը. հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի ՀՀ-ի հավաքականը մարզելու հնարավորությունը Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողովի կազմակերպմանը Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ 7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց»
Ամենադիտված