Փաշինյանը և Պուտինը քննարկել են եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։
Քննարկվել են նաեւ համավարակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը, այս ուղղությամբ փոխգործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ձեռք է բերվել հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն»,- ասված է հաղորդագրությունում: