Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. ՀՀ-ն դեռ չի մեկնաբանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը: Այս մասին Tert.am-ը տեղեկացել էր businessformula.ge կայքից:

Caucasus Online ընկերությունը ապահովում է տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը:

Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովից Tert.am-ը տեղեկանում է, որ գործարքը կայացած չեն համարում՝ նշելով, որ այն իրականացվել է միջազգային ու ներպետական մի շարք ակտերի խախտմամբ։  «Նասիբ Հասանովը գնել է « Caucasus Online » ընկերության մնացած 51% -ը` խախտելով մի քանի դատական գործընթացներ և այսօր 100% անօրինական սեփականատեր է»,- հայտնում են Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովից:

Ընկերության արժեթղթերի 49%-ը ադրբեջանական ընկերությանն էր անցել դեռևս 2019 թվականին: Այդ գործարքը նույնպես համաձայնեցված չի եղել Վրաստանի կոմունիկացիների հանձնաժողովի հետ, ինչի պատճառով Հանձնաժողովը մի  քանի անգամ ընկերությանը խնդրել է վերադարձնել արժեթղթերը նախնական վիճակի: Սակայն, փոխարենը արժեթղթերի 51%-ն էլ է վաճառվել ադրբեջանցուն:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դեռ ՀՀ-ում պաշտոնական արձագանք չկա, որ ընկերությունը տնօրինում է ադրբեջանցի գործարարը, ինչ ռիսկեր կան և ինչպես են դրանք կարգավորվելու:

Tert.am-ը Caucasus Online ընկերությունից պարզեց, որ 2010 թվականին վրացական ընկերությունը հնարավորություն է ստացել մուտք գործել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջան՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք:

Caucasus Online  ընկերությունը մի քանի տարվա ընթացքում  կարողացել է առաջատար դիրքեր հաստատել տարածաշրջանում և ձեռք բերել մեծածախ ինտերնետային շուկայի զգալի մասը: Ընկերությունից Tert.am-ը տեղեկացավ, որ այն Վրաստանի ինտերնետի 65%-ի, Հայաստան մատակարարվող ինտերնետի 85%-ի, Ադրբեջանի ինտերնետի 50%-ի մատակարարն է:

Caucasus Online-ին է պատկանում «Վրաստանի երկաթուղային հեռահաղորդակցության» (GRT) 100%, որն ապահովում է լիարժեք մուտք դեպի «Caucasus Online GRT» ենթակառուցվածք, որը բաղկացած է 600 կմ օպտիկամանրաթելային մալուխից և սարքավորումները կապող մագիստրալից, որոնք էլ միացված են Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի գործընկեր ցանցերին, ինչպես նաև Փոթի (Վրաստան)-Վառնա (Բուլղարիա) ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխին:

 
Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթը
Ամենադիտված