Ստեփանակերտում կառուցվող շենքի բնակարանները կտան Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտեփանակերտի Թումանյան փողոցում բազմաբնակարան շենք է կառուցվում, որտեղ կբնակվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքները: Տեղեկությունը հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։
Շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Շենքը կառուցվում է կաթի կոմբինատի տարածքում։ 108 բնակարանից 90-ը կլինեն 2–սենյականոց, իսկ 18-ը՝ 3– սենյականոց:
Այս պահին ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ են ընթանում։ Զուգահեռ ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման աշխատանքներ են իրականացվում։