«…Որ եկա ու սկսեցի հատ-հատ գոռալ շեֆիդ արած հանցագործությունները, ի՞նչ եք անելու, ո՞ւր եք փախնելու». Ռուբեն Մխիթարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ վստահություն հայտնելով՝ «Տիկին Մակունց, չեք պլստալու»:
«Էհ Մակունց, Մակունց: Հիմա որ վարկաբեկված շեֆիդ մասին լրագրողների հարցերից ես փախնում, բա վաղը, որ պատգամավոր չեղար, փողոցներից ու՞ր ես փախնելու: Ախր, սա դեռ ԱԺ պատերի ներսում չգիտես ուր փախնես, բա վաղը ձեր քարոզարշավի ժամանակ որ եկա ու սկսեցի հատ-հատ գոռալ շեֆիդ արած հանցագործությունները, ստերն ու կեղծիքները, ի՞նչ եք անելու: Ու՞ր եք փախնելու: Էխ Մակունց, Մակունց: Բա վաղը Ամերիկայում որպես դեսպան որ Ադրբեջանի դեսպանը դեմքիդ շպրտեց՝ Կարաբախ Ազերբայջան ի վասկլիցածելնիյ զնակ, ի՞նչ ես անելու: Ճիշտ է: Նույնը ինչ շեֆդ: Լռելու ես:
Տիկին Մակունց, հավատացեք, չեք պլստալու»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։