Պեսկովը պատմել է այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման հարցում Պուտինի դիրքորոշման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր երկրների հետ լավ հարաբերությունների կողմնակից է, բայց դրանք միայնակ հնարավոր չէ կառուցել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Նախագահ Պուտինը բոլորի հետ լավ հարաբերությունների հաստատակամ ջատագովն է, բայց դրանք, իհարկե, անհնար է միայնակ կառուցել»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Պատասխանելով այն հարցին, թե Պուտինին քաղաքական դաշտի որ մասում կդներ, Պեսկովը նշել է, որ դրանք քաղաքական ուսումնասիրություններ են, որոնք պետք է թողնել քաղաքագետներին: