Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հանճարը». ինչպե՞ս 28 տարի քարը քարին դրվածը քանդել 3 տարում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականին «Սերժին մերժելու» նիկոլական հիմնական փաստարկներից մեկն էլ այն էր, որ պետական կառավարման համակարգը ներքևից մինչև վերև արդյունավետ չի աշխատում՝ կոռումպացված է, ուզուրպացված է, խնամի-ծանոթ-բարեկամով է և այլն: Այս մոտեցումը «թավշյա թամաշայի» դրայվերներից մեկն էր, մյուսների մասին առիթ ունեցել ենք խոսելու: Եվ այսպես, ինչպիսին էր իրավիճակն իրականում: Նախ՝ փաստենք, որ նախկին բոլոր նախագահների օրոք Հայաստանում եղել է կոռուպցիա, կաշառակերություն, հովանավորչություն: Այն հիմա էլ կա, այն կլինի նաև ապագայում: Չկա աշխարհում մի երկիր, որտեղ նման երևույթներ չլինեն, ուրիշ հարց է, թե իշխանություններն ինչպիսի արդյունավետությամբ են պայքարում դրա դեմ:

Նիկոլ Փաշինյանը մինչ իշխանափոխությունը, դիցուք, Հայաստանը համարում էր պադավատապետություն, նույնիսկ օրինակ էր բերում Դանիան, որտեղ ընդամենը 27 ծառայողական մեքենա կա, բայց իշխանության գալուց հետո շարունակեց նույն այդ պադավատապետության «կառավարումը» ավելի այլանդակ դրսևորումներով: Կամ՝ Նիկոլը քննադատում էր մեկ անձից պետական գնումների կոռուպցիոն ռիսկերով գնման գործընթացը, բայց իր իշխանությունը ռեկորդ է սահմանել մեկ անձից գնումների տեսակարար կշռով: Նա ասում էր, թե պետական համակարգը լցված է խնամի-ծանոթբարեկամներով, բայց նայեք նրա իշխանությանը՝ պատգամավոր եղբորորդի, աներձագ, քավոր, քավորի եղբայր ու նման շատ մարդիկ:

Այսպես մի քանի օր կարող ենք թվարկել, բայց ասելիքս այլ է: Նախկին նախագահներն, անշուշտ, «սուրբ» չեն եղել: Նրանց ժամանակ սխալներ ու թերություններ եղե՞լ են: Իհարկե, եղել են և ոչ քիչ: Այդուհանդերձ, պետական կառավարման համակարգում մշտապես առկա արատավոր բարքերին զուգահեռ, Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները, քարը քարին դնելով, կառուցել են ամուր պետական ինստիտուտներ, կառուցել են պետություն ու պետականություն: Գերակա են համարել մասնավորաբար եկեղեցին, բանակը, կրթությունը, դիվանագիտությունը, առողջապահությունը, վերջապես ազգային հենքով ընտանիքը և այլն: Հատուկ եմ շեշտում այս ոլորտները, քանի որ պետության, պետականության հիմքը առաջին հերթին սրանք են:

Եթե որոշակի պատմական էքսկուրս կատարենք, ապա ուրվագծվում է հետևյալ պատկերը: Առաջին նախագահի կառավարման ծանր տարիներին հիմք դրվեց Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի կազմավորման գործընթացին, հաջորդ նախագահները կայացրեցին և ամրապնդեցին մեր ձեռքբերումները, նույնը կարելի է ասել արտաքին դիվանագիտության և մնացած ոլորտների մասին: Միևնույն ժամանակ աներկբա է, որ բազմաթիվ դժվարությունների և զրկանքների գնով հայ մարդն իր երկրում առնվազն ապրում էր անվտանգ՝ հայ ժողովրդի գլխին դամոկլ յան սրի պես կախված չէր պետական կարևորագույն ինստիտուտների կազմաքանդումը մասնավորապես, և պետականության կորստի սպառնալիքն ընդհանրապես: Ինչպես ժողովուրդն է ասում, մի քիչ լավ, մի քիչ վատ՝ մարդիկ աշխատում, ապրում էին՝ վաղվա օրվա հանդեպ լցված հույսով ու հավատով: Չպիտի ժխտել՝ անցած 28 տարիներին եղել է նաև արտագաղթ:

Մարդիկ հեռացել են Հայաստանից ավելի լավ կյանք ունենալու ձգտումներով: Այդուհանդերձ, Հայաստանի և ոչ մի նախկին ղեկավարի և իշխանության, իրենց կառավարման բոլոր թերություններով, սխալներով և բացթողումներով հանդերձ, չենք կարող մեղադրել պետության կենսական նշանակության ոլորտներն ու ինստիտուտները պարալիզացնելու և կազմաքանդելու մեջ: Նիկոլ Փաշինյանը «հանճար» է: Միայն յուրատեսակ «տաղանդ» ունեցող ղեկավարը կարող է 28 տարվա կառուցածը 2,5-3 տարում այս կերպ քանդել, ավերել: Առանց էմոցիաների, սթափ նայենք ցանկացած ոլորտի. կոլապսի ենթարկված առողջապահության համակարգ՝ կորոնավիրուսից մահացած 5000-ից ավելի մարդ՝ պինցետն ու տնական արաղը վկա:

Պաշտպանության և անվտանգության ոլորտ, բանակ՝ պատերազմում պարտություն, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, բարոյահոգեբանական ծանր վիճակ, գրեթե կազմաքանդված ենթակառուցվածքներ՝ 10 տոկոսով պայթող Իսկանդերն ու կլուբնիկը վկա: Եկեղեցի՝ պարբերաբար հարձակում Եկեղեցու վրա, արժեքների հետևողական խեղում, պախարակում՝ Նիկոլի՝ Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելու դրվագները վկա: Չենք խոսում տնտեսության, սոցիալական, կրթական, դատական և մյուս ոլորտների մասին, որտեղ տոտալ անկում է: Սա է իրականությունը: Մի խոսքով` այս շարքը նույնպես կարելի է անվերջ՝ ոլորտ առ ոլորտ երկար թվարկել: Բայց այս ամենը բոլորդ եք տեսնում՝ ամեն օր, ամեն ժամ...

Հիմա կարո՞ղ ենք ողջամիտ և պարզ հարց ձևակերպել՝ հայ ժողովուրդը գործ ունի ապիկար կառավարչի՞, թե՞ միտումնավոր ավերողի հետ: Երկու դեպքում էլ հետևանքը չի փոխվում: Եզրակացությունը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը Հայաստանը, որպես պետություն, հետևողականորեն տանում են պարալիզման և կազմաքանդման: Այս կործանարար ընթացքը ժամ առաջ պետք է կանգնեցնել, հակառակ դեպքում սերունդներին ասելիք պարզապես չի լինելու:

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներ
Ամենադիտված