Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե «դարձի չեկած» մարդիկ Սողոսներն են, ապա ո՞վ է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը. Տիգրան քահանա Բադիրյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տիգրան քահանա Բադիրյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Աստվածաշնչից Նիկոլ Փաշինյանի մեջբերումներին և համեմատություններին։ Տիգրան քահան Բադիրյանի հայտարարությունը, որը հրապարակել է Սուրբ Գևորգ Կանաչուտի եկեղեցու ֆեյսբուքյան էջը, նեկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի այցելության ընթացքում ևս մեկ անգամ խոսեց 2018 թ-ին իրականացրած հեղափոխության գաղափարական հիմքի մասին, այս անգամ ներկայացնելով այն որպես քրիստոնեական և բերելով Պողոս Առաքյալի օրինակը, ով փարիսեցի էր և հալածում էր քրիստոնյայներին, սակայն դարձի եկավ Դամասկոսի ճանապրհին: Այս առնչությամբ մի քանի դիտարկում.

1.Կդժվարանամ հստակ ուղերձները և հայտարությունները հիշել, սակայն Նիկոլ Փաշինյանը հեղափոխության գաղափարական հիմք է համարել նաև Գանդիի, Մանդելայի և այլոց գաղափարախոսությունները, որոնք կրել են համամարդկային, բարեսիրական գաղափարներ, սակայն չեն ներկայացվել որպես քրիստոնեական: Ինչպես կարելի է խոսել քրիստոնեության մասին, երբ ինքդ հանդգնում ես ասել, թե Քրիստոս իդեալական կադրային քաղաքականություն չէր վարում՝ հավասարեցնելով ապիկար կառավարումը աստվածային տնօրինության հետ:

2.Նման համեմատությունները, ուղղակի մոլորեցնում են, ինչպես շատ աղանդավորներ, որոնք կտրում են Աստվածաշնչից որոշակի տողեր և սկսում են մեկնաբանել դրանք, որպես լիարժեք ճշմարտություններ, այն ինչ Սուրբ Գիրքը կարելի է հասկանալ միայն իր ամբողջականության մեջ: Նույնկերպ, երբ անդարադարձ է լինում Պողոս Առաքյալի անցյալին՝ խոսքը ինքնաշտկման, ինքնակատարելագործման մասին է: Եթե «դարձի չեկած» մարդիկ Սողոսներն (Պողոս Առաքյալի անունը մինչ Դամասկոսի ճանապարհին դարձի գալը) են, ապա ո՞վ է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

3.Ո՜չ Աստվածաշնչում, ո՜չ եկեղեցական ավանդության մեջ երբեք չեք տեսնի մի մարդ, որ ատելություն է սերմանում և հաճելի է Աստծուն: Ի՞նչու են մարդիկ քարոզում ատել դիմացինին, որովհետև այդպես կարելի է խուսափել սեփական թերությունները տեսնելուց: Քրիստոնյայի կյանքը հարատև ինքնակատարելագործման մեջ է, եթե մարդ չի ձգտում ավելի լավը դառնալ, արդեն իսկ մեղքի մեջ է: Այդ իսկ պատճառով, քրիստոնյան, երբեք ինքն իրեն հպարտ չի կոչում: Նման կերպ վարվում են անկրոն մարդիկ, որ չունեն կուռ արժեհամակարգ, որոնց համար հավատը սկսվում և ավարտվում է սեփական շահով:

3.Իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը իրենց քաղաքական գործունեությունը ծավալում են օգտագործելով հասարակության լայն շերտերի անտեղյակությունը այս կամ այն հարցերին, իսկ հարկ եղած դեպքում, նրանք սկսում են կամայականորեն մեկնաբանել սեփական արտահայտությունները: Նման հեղհեղուկությունը չի կարող չհակասել Աստվածային Վեմին՝ Սուրբ Եկեղեցուն: Անհնար է երկու Տիրոջ ծառայել՝ մի կողմից խոսել վրեժի, մյուս կողմից բարեգթության, մի կողմից խաղաղասիրության, մյուս կողմից պատերազմի: Ես չեմ ընկալում առաքինություն, որտեղ համասեռամոլությունը ընդունելի և սովորական երևույթ է, որտեղ կարելի է մեծ գումարներ ծախսել տարբեր ֆիլմերի վրա, սակայն անմխիթար վիճակում թողնել հարյուրավոր կոթողներ և ընտանիքներ: Ընդհանրապես, երբ բարոյականությունը դառնում է հանրային, այն շատ արագ վերածվում է փարիսեցիության:

4.Եթե իշխանավոր մարդիկ իրենց Եկեղեցու զավակ են համարում, ես ուրախ եմ, բայց երբ այդ զավակաները մսխում են իրենց ծնողի դարերի միջով պահպանած արժեքները, կարծում եմ հարց է առաջանում, արդյոք նման զավակներ պետք են, թե՝ ոչ»:

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառով
Ամենադիտված