Քաղաքական-իրավական քաոս․ փորձագետը մեկնաբանել է իրավիճակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆnews-front.info-ն գում է, որ Radio Sputnik-ին տված իր հարցազրույցում քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը կարծիք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարման խորհրդարանական ձևին անցնելը զգալիորեն խորացրել է երկրում առկա քաղաքական և իրավական քաոսը:
«Հայաստանը անցնելով կառավարման խորհրդարանական ձևի արդյունքում ստացել է քաղաքական և իրավական քաոս, որն էլ հանգեցրել է այլ բացասական հետևանքների, սկսած պատերազմից մինչև Գլխավոր շտաբի պետի ներկայիս պատմությունը: Վերջինս սահմանված չէ սահմանադրության մեջ և հանգեցրել է այն փաստին, որ Հայաստանում ներկայումս կան Գլխավոր շտաբի փաստացի երեք ղեկավարներ: Սա անհեթեթ իրավիճակ է, որն ավելի անորոշ է, քան ընտրությունները, և պահանջում է կարգավորում, ներառյալ կառավարման կիսանախագահական ձևին վերադառնալու հարցը: Այդ հարցը վաղ թե ուշ կառաջանա, ընդ որում ավելի շուտ, քան ուշ», - ասել է Արեշևը:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին. քվեարկությունը նշանակված է 2021 թվականի հունիսի 20-ին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը