Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժային կառույցների ներխուժումը տնտեսվարողների դաշտ պետք է խիստ սահմանափակել․ Վարդան Արամյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեր երկրի շահը ստիպում է անել ամբողջովին այլ բան. վերանալ ամբոխահաճո մոտեցումներից և դիմել, թեև ցավոտ, բայց հասարակությանը ապագայում նոր ցնցումներից զերծ պահող քայլերի․ խորքային վերանայել նախկինում ստանձնած ընթացիկ բնույթի ծախս պահանջող պարտավորությունները և հնարավորինս  կրճատել: Սա խիստ համարձակ, շատ դժվար և ոչ ամբոխահաճո ուղղություն է, բայց պարտադիր, եթե ցանկանում ենք ապագայում չբախվել նոր ճգնաժամային իրավիճակների։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որի հետ զրուցել ենք տնտեսական խնդիրների և դրանից դուրս գալու ճանապարհների մասին։

Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակի եւ վտանգավոր ազդակների վերաբերյալ հարցին ի պատասխան, ֆինանսների նախկին նախարարն ասել է, չի կարող ասել  երկրի տնտեսությունը լավ վիճակում է:

«Ավելին, այն ունակ չէ ընթացիկ տարում նախորդ տարվա երկու տեսակի շոկերի՝ համավարակի և պատերազմի հետևանքներից հետո էական վերականգնման նշաններ ցույց տալ: Եվ պատճառը միայն նախորդ տարվա շոկերը չէին, այլ նաև 2020թ-ին և դրան նախորդող երկու տարիներին վարվող քաղաքականությունը, որը թուլացրեց տնտեսական աճի ներուժը՝ հետևապես և շոկերին դիմակայելու տնտեսության դիմադրողականությունը, նաև հետճգնաժամային ժամանակահատվածի արագ վերականգնման հնարավորությունները:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա անցած տարվա հոկտեմբերից այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում դրամ-դոլար փոխարժեքի շուրջ 8% արժեզրկումը՝ այն էլ արտաքին աշխարհի հետ ծառայությունների և առևտրի հաշվեկշռի կրճատման պարագայում, արդեն իսկ վատ ազդակ է, այն առումով, որ դա նշանակում է․

ա. մեր տնտեսվարողներն ու տնային տնտեսությունները հոռետեսական սպասումներ ունեն ապագայի նկատմամբ,

բ. մեր երկրի տնտեսությունը իր առևտրային և գործընկեր երկրների համեմատ հարաբերականորեն ավելի թույլ հնարավորություններ ունի նոր տնտեսական արժեքներ ստեղծելու առումով և

գ. արտաքին աշխարհից ՀՀ ներհոսող մասնավոր հատվածի ֆինանսական և կապիտալ հոսքերը շարունակում են կրճատվել:

Նախօրեին ԿԲ ղեկավարը հայտարարեց, որ 2021-ի տնտեսական աճի կանխատեսումն իջեցրել են՝ 2%-ից հասցնելով 1,4 %-ի։ Ինչի՞ մասին է հուշում այս ցուցանիշը։

Այստեղ պետք է ողջունեմ ԿԲ-ի այս քայլն այն առումով, որ ԿԲ-ն բացարձակապես առաջնորդվում է արհեստավարժ դատողություններով և չի ցանկանում հաճոյանալ կառավարությանը, այլ անում է այն, ինչ պետք է անի: Տնտեսական իրավիճակի ճիշտ և իրատեսական գնահատումը խելամիտ քաղաքականության հիմքն է և իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու առաջին քայլը: Իսկ 2021թ-ին շուրջ 1% աճի հնարավորությունների մասին դեռ ամիսներ առաջ եմ հնչեցրել՝ հրապարակային ելույթների ժամանակ՝ մեծ մտահոգություն հայտնելով բյուջեի հիմքում դրվող 3.2% տնտեսական աճի սցենարը վերլուծելիս: Այսինքն տնտեսական աճի ցուցանիշի դեպի ներքև ճշգրտումն այսօր նաև ՀՀ ԿԲ կողմից վկայում է մեր երկրի տնտեսության խորքային կառուցվածքային խնդիրների, ցածր արտադրողականության, խոշոր ներդրումային ծրագրերի բացակայության և տնտեսական ագենտների ոչ դրական սպասումների մասին: Սա իրոք մտահոգիչ պետք լինի բոլորիս համար, քանի որ այսպիսի ցածր տնտեսական աճի ակնկալումը, այն էլ հետպատերազմյան և հետճգնաժամային տնտեսությունում, իր հետևից բերելու է և սոցիալական, և հարկաբյուջետային, և տնտեսական զգալի ռիսկեր:

Չնայած առկա իրավիճակին և տնտեսական վատ ցուցանիշներին, կառավարությունն այսօր առաջնորդվում է ֆինանսական մի փաստաթղթով (խոսքը 2021-ի բյուջեի մասին է), որը խորհրդարանում ընդունվեց՝ հաշվի չառնելով մեր իրողությունները և պատերազմի ստեղծած հետևանքները։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ վերանայումներ պետք է արվեն բյուջեում։

Այն որ, 2021թ-ի բյուջեի ծրագիրը պետք է վերանայվի հատկապես ընթացիկ ծախսերի գծով նախկինում ստանձնած պարտավորությունների մասով ակնհայտ է և գրագետ հարկաբյուջետային քաղաքականությունը դա է թելադրում, թեև օր-օրի 2021թ-ի բյուջեի վերանայումը դառնում է ժամանակավրեպ, քանի որ արդեն մեկնարկել է միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման գործընթացը և ամիսներ հետո կմտնենք արդեն 2022թ-ի բյուջեի կազման փուլ:

Որպեսզի մենք կարողանանք, այսպես ասած, հասարակության և տնտեսության հետպատերազմյան վերքերը բուժել, պետք է հավակնենք բարձր տնտեսական աճի, որը կտա մեզ լրացուցիչ ռեսուրսներ և կառավարությունն էլ այդ ռեսուրսները հարկելով կկարողանա իր ծախսերի զգալի մասը ֆինանսավորել. Պարտք վերցնել և սոցիալական և այլ ընթացիկ բնույթի ծախսեր անել խիստ վտանգավոր երևույթ է, ինչն առկա է այժմ. 2021թ-ի բյուջեով 342 մլրդ դրամ բյուջեի պակասուրդի հաշվին միայն 215 մլրդ դրամի կապիտալ ծախս ենք անում, այսինքն պարտքային միջոցների մնացած մասը «սպառում ենք» մեր ընթացիկ կարիքների համար:

Տեսեք, արդեն իսկ 2020թ-ի սեպտեմբերին, դեռ պատերազմը չսկսած, կառավարությունը հաստատեց 2021թ-ի համար մի բյուջե, որը հետագայում չնչին ճշգրտումների ենթարկվեց` ծախսերի մասով ընդամենը 7 մլրդ դրամ ավելացումով: Ընդ որում 2018թ-ից սկսած և հատկապես 2019թ-ին կառավարությունը հասցրել էր արդեն իր ամբոխահաճո վարքագծի համաձայն չափից շատ ընթացիկ ծախսերի գծով պարտավորություններ վերցնել, որի հնարավորությունն, իրականում, չուներ. Թոշակների աճ, աշխատավարձերի աճ, տարատեսակ նպաստների աճ, սոցիալական ուղվածության տարատեսակ փոխհատուցումներ և այլն: Արդյունքում 2021թ-ի բյուջեի ծրագրով 2018թ-ի համեմատ ընթացիկ բնույթի ծախսերն առանց տոկոսավճարների արդեն իսկ ավելացվել են շուրջ 280 մլրդ դրամով: Այս տարում ևս, հետպատերազմյան իրավիճակը հաշվի առնելով, անխուսափելի է ընթացիկ ծախսերի գծով նոր պարտավորությունների ստանձնումը: Եթե սրան էլ ավելացնենք թե նախկինից եկող կառավարության ամբոխահաճո վարքագծի հակվածությունը և թե ներկայումս իր վարկունակության կորստի պայմաններում էլ ավելի մեծ գայթակղությունը հանրությանը հաճոյանալու, կարելի է ենթադրել, որ կառավարությունն առանց վերանայելու իր նախկին ստանձնած ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունները, նոր պարտավորություններ է ստանձնելու:

Իսկ մեր երկրի շահը, ստիպում է անել ամբողջովին այլ բան. վերանալ ամբոխահաճո մոտեցումներից և գնալ, թեև ցավոտ, բայց հասարակությանը ապագայում նոր ցնցումներից զերծ պահող քայլերի՝ խորքային վերանայել նախկինում ստանձնած ընթացիկ բնույթի ծախս պահանջող պարտավորությունները և հնարավորինս  կրճատել: Սա խիստ համարձակ, շատ դժվար և ոչ ամբոխահաճո ուղղություն է, բայց պարտադիր, եթե ցանկանում ենք ապագայում չբախվել նոր ճգնաժամային իրավիճակների:

Ի դեպ ես հեռու եմ այն մտքից, որ ներկայիս կառավարությունը կարող է գերադասել հանրային շահն իր սեփական վարկունակությունից և գնալ «գոտիների խիստ ձգման» քաղաքականության: Բայց իրականում, դա չանելով, օր-օրի այս կառավարությունն ավելի է մեծացնում հարկաբյուջետային կայունությանը վտանգող այն ռումբը, որը դրվում է հաջորդ կառավարությունների աթոռի տակ: Այլ կերպ ասած, այս կառավարությունը ստեղծել և ստեղծում է մի իրավիճակ, որը ծուղակ է մյուս կառավարությունների համար. Եթե իրականում մենք ունենանք արհեստավարժների կառավարություն, նրանք անկասկած պետք է գնան ընթացիկ ծախսերի վերանայումների՝ ի շահ երկարաժամկետ տնտեսական կայունության, փոխարենը արժանանալու են հանրության պարսավանքի, քանի որ հանրությունը չի գիտակցում և երևի թե պարտավոր էլ չէ մասնագիտորեն հասկանալու, որ ամբողջ խնդիրն այսօրվա կառավարության գործողությունների մեջ է, որն իրականում ընթացիկ ծախսերի շռայլումներն անում է նույն այդ հասարակության անդամի ապագան վտանգելով՝ քանի որ այդ նոր ընթացիկ ծախսերը ստիպված պետք է ֆինանսավորվեն պարտքի հաշվին:

Տարեսկզբին եվրաբոնդերի թողարկումը բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց, դրան զուգահեռ «Համահայկական հիմնադրամից» կառավարությանը փոխանցված գումարները մեծ կասկածներ են հարուցել։ Արդյո՞ք կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել ֆինանսական միջոցներ ներգրավելու և ֆինանսական կայունություն ունենալու համար։

Այս հարցին օբյեկտիվ պատասխանելու համար ես ՀՀ ֆինանսների նախարարությանը կառանձնացնեի կառավարությունից և հիմա բացատրեմ՝ ինչու. իրականում, որպես կանոն միջազգային կապիտալի շուկայում պարտատոմսերի թողարկումը խելամիտ հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից պակասուրդի ֆինանսավորման ամենալավ աղբյուրը չէ և հաջողված զարգացող երկրներն այն չեն դիտում պակասուրդի ֆինանսավորման լավագույն աղբյուր: Ինչո՞ւ, որովհետև աշխարհի երկրների պարտքային ճգնաժամերը ցույց են տալիս, որ հիմնականում արտաքին շուկայական պարտքի կամ որ նույն է՝ ոչ ռեզիդենտների հանդեպ, շուկայական պարտքի միջոցով են երկրներն ունենում դեֆոլտներ, օրինակները բազմաթիվ են՝ Ռուսաստան՝ 1998թ,, Տեկիլաի ճգնաժամ՝ 1994թ,, Արգենտինա, Բրազիլիա, Պերու՝ 2002թ,, Հունաստան՝ 2009թ․, և այլն: Իսկ երկրներն արտաքին կապիտալի շուկաներում պարտք են թողարկում, որպես՝ ա. ուղենշային գնանշում մասնավորի պարտքի համար և բ. եթե ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս տարբեր ժամանակներում կատարվող թողարկումներով կառուցելու եկամտաբերության կորը, նորից որպեսզի ուղենիշ ծառայելու տարբեր ժամկետայնության մասնավոր պարտքի համար:

Վերադառնանք Հայաստանին. Նախ պետք է նշել, որ վերջին մեր թողարկումը և ստացած գինը՝ 3.8%-ը, ստեղծված ներկայիս պայմաններում լավ գին կարելի է համարել: Այս առումով ՀՀ ֆինանսների նախարարության իմ գործընկերների ջանքերը պետք է դրական գնահատել: Սակայն հարց. Արդյո՞ք կարելի էր նույն այդ գումարը վերցնել ավելի անվտանգ և ավելի լավ պայմաններով մի քանի միջազգային դոնոր կառույցներից՝ ՀԲ, ԱԶԲ, Ֆրանսիական զարգացման գործակալություն, KFW, Եվրասիական ֆոնդ, Եվրասիական բանկ ևայլն, մինչև 1%-ի սահմաններում և ավելի երկար ժամկետներով: Դրանք համարվում են բյուջետային աջակցության վարկեր և տրվում են կառավարության կողմից բարեփոխումներին ուղղված գործողությունների կատարման դիմաց: Պատասխանը վստահորեն ասում եմ՝ այո, կարելի էր: Այդ դեպքում ինչու ՀՀ ֆինանսների նախարարությունը չգնած ավելի լավ պայմաններով պարտք վերցնելու հետևից, այլ ավելի վտանգավոր, բայց հեշտ տարբերակի: Պատասխանը շատ պարզ է. որովհետև ֆինանսների նախարության թիմը բավականին պրագմատիկ է և հստակ գիտակցում էր, որ կառավարության մնացյալ թևերը ունակ չեն որևէ բարեփոխման ուղղված պատասխանատվություն ստանձնել և ժամանակին կատարել, հետևաբար ձախողվելու էր նաև բյուջեի կատարումը:

Վերջում անդրադառնամ նաև համահայկական հիմնադրամի գումարները բյուջե բերելուն. եթե նույնիսկ փաստարկենք, ինչպես կառավարությունն է պնդում, որ այդ միջոցները բյուջետային կանոնների համաձայն նույն ռազմական կամ պատերազմի հետևանքները վերացնելու վրա են ծախսվելու, ինչի համար համայն հայությունը գումար հանգանակեց, ապա դրա համար անհրաժեշտ էր բացել հատուկ հաշիվ և այդ միջոցները ծախսվեին յուրաքանչյուր անգամ կառավարության որոշումներով՝ հատուկ նպատակներով, որպեսզի քիչ թե շատ վստահություն ու թափանցիկություն ապահոված լինեին: Եթե ես հիմա ասեմ, որ իմ կատարած հագանակությունը համահայկական հիմնադրամին ծախսվել է որևէ պատգամավորի կամ պաշտոնյայի գործուղման ծախսերը ֆինանսավորելու կամ պարգևատրման կամ աշխատավարձ վճարելու վրա, որևէ մեկը ինձ չի կարող հակառակն ապացուցել, քանի որ միջոցները գնացել են ընդհանուր միասնական հաշիվ և ծախսվելու են ընդհանուր կարգով:

«Չնայած տնտեսության թթվածինը համարվող ներդրումների բացակայության մասին շատ տնտեսագետներ ահազանգում են, սակայն էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե ներդրումների թիվը մեծ է։ Դեռ մի կողմ թողնելով համավարակի և հետպատերազմյան շրջանի իրողությունները, դուք ինչպե՞ս եք գնահատում այս իշխանությունների ներդրումային քաղաքականությունը»․ այս հարցին ի պատասխան Վարդան Արամյանն ասել է, թե ինքն,իսկապես, ցանկանում է, որ Էկոնոմիկայի նախարարի ազդակներն իրականություն դառնան․

«Քանի որ դրանից կշահեինք բոլորս, բայց ցավոք չեմ կիսում լավատեսական սպասումները: Ցանկացած երկրում ներդրումներ կատարվում են, եթե նախևառաջ ապահովված են կայունության 4 հենասյուները, և սա տնտեսագիտական ակադեմիական աշխարհում ընդունված դոկտրին է։ Դրանք են՝ հարկաբյուջետային կայունությունը, դրամավարակային և ֆինանսական կայունությունը, քաղաքական կայունությունը և երկրի անվտանգությունը:

Հիմա այս 4 կայունության հենասյուներից 3-ը կառավարության մանդատի ներքո են և որևէ մեկը չի կարող պնդել, որ դրանք ապահովված են կամ կառավարությունը տվել է այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես է պատրաստվում այն կարգաբերել: Դրանց բացակայությունն էլ իր հերթին ռիսկեր է առաջացնում դրամավարկային և ֆինանսական կայունության համար: Հետևապես իրատեսական չէ, որ այս պայմաններում պետք է ակնկալել ներդրումների էական աճ և ես հեռու եմ այն մտքից, որ ներդրողները կնետվեն ռիսկային գոտում ներդրումներ կատարելու», ասել է Վ․Արամյանը:

«Ո՞րն է տնտեսությունը ոտքի կանգնեցնելու Ձեր դեղատոմսը, ի՞նչ առաջնային քայլեր պետք է իրականացվեն», հարցին ի պատասխան ֆինանսների նախկին նախարարը շեշտել է, որ առաջին հերթին պետք է արագ կարգաբերել վերը նշած կայունության հենասյուները․

«Երկրորդ՝ քրեական գործերի  տեղատարափը, դրանց պրոպագանդաները և ուժային կառույցների ներխուժումը տնտեսվարողների դաշտ պետք է խիստ սահմանափակել: Հավատացեք, նույնիսկ երբ բիզնեսմենը տեսնում է, որ Ֆեյսբուքում կառավարությանը քննադատելու համար անձը կարող է թիրախավորվել և նույնիսկ քրեական հետապնդման ենթարկվել կամ ամենաչնչին պատճառով ինքը կանչվում է հարցաքննության, այս մթնոլորտում նա հակված չի լինելու նոր ծրագրեր նախաձեռնել: Երրորդ, մեր երկրում պետք է նախագծել և իրականացնել մեգանախագծեր՝ հատկապես զարգացման միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ: Չորրոդ՝ արագ պետք է խորքային տնային աշխատանք կատարել ընթացիկ բնույթի բյուջետային ծախսեր պահանջող ծրագրերը և պարտավորությունները վերանայելու և փոխարենը բարձր տնտեսական մուլտիպլիկացիա ունեցող ծախսերն ավելացնելու և կատարելու ուղղությամբ: Հինգերորդ՝ վերանայել բացասական մոտեցումները հանքագործության նկատմամբ, քանի որ մենք այլընտրանք չունենք և մեզ այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կապիտալ և մեծաքանակ արտարժութային ներհոսք, իսկ դա հնարավոր է հանքագործության ճյուղին ցանկացած տարբերակով օժանդակելու, և դրանց արդյուանհանման ծավալները մեծացնելու միջոցով: Առավել ևս, որ հիմա հանքահումքային ապրանքների համաշխարհային գները բարենպաստ են եւ, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կմնան մոտ ապագայում:

Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ ՓեզեշքիանԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York Times«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՓարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով. ՀՅԴ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար Ապրիլի 15-ից հին թղթադրամները դուրս կգան շրջանառությունից OpenAI-ը հայց է ներկայացրել ու հորդորել հետաքննել Իլոն Մասկի «հակամրցակցային վարքագիծը» Իրանի ԻՀՊԿ-ն սպառնացել է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին 36-ամյա Արկադի Սիրեկանյանը հետախուզվում է Ղազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Խարգ կղզու վրա հարձակում է եղել, պայթյուններ են լսվել Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Ավելի քան 14 միլիոն իրանցիներ պատրաստակամություն է հայտնել զոhաբերել իրենց կյանքը՝ երկիրը պաշտպանելու համար․ Փեզեշկիան Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա hարձակում է եղել, վիրավnրվել է 2 ոստիկան, hարձակվողներից 2-ը uպանվել են (տեսանյութ) Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով Պայթյուններ են որոտացել Յազդ քաղաքի մոտակայքում ու Թեհրանի աերոտիեզերական ենթակառուցվածքների տարածքում Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 2 զոհ Փաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Կրակnց՝ Էկոնոմիկայի նախարարությունում. կա տուժածՄոջթաբա Խամենեին անգիտակից վիճակում է և անկարող է կառավարել Իրանը․ «The Times» Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ»Հայաստանում կառավարության կողմից Եկեղեցու դեմ ուղղված գործողություններին հանրային արձագանք է ձևավորվումԵրևանին հիշեցրել են, որ նորվեգական կարմրախայտը նման չէ հայկական կարմրախայտինԵվրոպան չի փոխարինի Ռուսաստանին. «Փաստ»1 զոհ, 2 վիրավոր․ ինչ է կատարվել «Շանգրի-Լա» խաղատան մոտԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ»Խաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը Քաղաքագետ Քոչարյան. Հայաստանը ռիսկի է դիմում մնալ կոտրած տաշտակի առաջՊուտինը Փաշինյանին դժվար ընտրության առաջ է կանգնեցրելԸնտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ»Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Նոր մանրամասներ՝ Աբովյանում սպանված երիտասարդի գործից․ երեք անձ կալանավորվել է Մայրության և գեղեցկության օր. պատմության այս օրը (07 ապրիլ)Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ»«Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ»Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ»Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում. «Հրապարակ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ»
Ամենադիտված