Հզոր պայթյուն․ Կուբայում երկնաքար է ընկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿուբայի արևելքում ՝ Մոա քաղաքի շրջանում, երկնաքար է ընկել ու պայթել։ Տեղեկությունը հայտնում է Cubadebate պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 22:06-ին (Երևանի ժամանակով ժամը 06:06-ին) Մոա քաղաքի սեյսմոլոգիական կայանը երկնքում մի քանի լուսային երևույթ է արձանագրել:
«Դեպքի վայրում եղած մարդիկ ասել են, որ նկատվել է կարմիր ու սպիտակ լույս, ինչին բարձր պայթյուն է հաջորդել», -նշված է հաղորդագրության մեջ:
Ազգային սեյսմոլոգիական ծառայության ղեկավար Էնրիկե Արանգո Արիասը նշել է, որ, նախնական տվայլներով, խոսքը երկնաքարի անկման մասին է։
«Մեր սարքավորումները հարվածային ալիք գրանցեցին, բայց սենսորները ցույց տվեցին, որ դա ցամաքային պայթյուն չէր», — ասել է նա:
Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում: