Դոնբասում «լռություն» է․ վերջին մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ընդամենը երկու դեպք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնբասում վերջին շրջանում արձանագրված լարվածությունը մի փոքր թուլացել է։ Անցած օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի ընդամենը երկու խախտում, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով Միավորված ուժերի գործողության շտաբի առավոտյան հրապարակած ամփոփագրին։
Հակառակորդ կողմի գնդակոծությունների հետևանքով զոհվել է մեկ ուկրաինացի զինծառայող, որին ի պատասխան ուկրաինական կողմը փոխադարձ կրակ է բացել։ Նախորդ օրը տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել էր ևս մեկ ուկրաինացի՝ 56–ամյա զինծառայող Վիկտոր Պասեկան։