«Իրավունք». ԳՇ 3 պետ, 3.000.000 վարչապետ. քաո՞ս, թե՞ փրկություն
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ինչպես կատակում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, Արմեն Սարգսյանի ճիզվիտական խաղերի պատճառով ԶՈւ ԳՇ պետի աթոռը վերածվել է «իշաոտուկի», ուր տեղավորվում են միանգամից երեք շտաբի պետ՝ դատարանով վերականգնված Օնիկ Գասպարանը, ժ/պ Ստեփան Գալստյանը և կապիտուլյանտի նշանակած Արտակ Դավթյանը:
Հուսանք՝ բանը չի հասնի միաժամանակ երեք իրարից անկապ բանակներ ունենալուն, առավել ևս, որ Օնիկ Գասպարյանն առավոտյան ներկայացավ ծառայության և նստեց իր աշխատասենյակում, և ոչ ոք չփորձեց խանգարել... Սակայն Նիկոլի հայտարարությունը՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, կյանքի կոչեց իր իսկ ստեղծած «երեք միլիոն վարչապետ» երևույթը, որը հղի է քաոսով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: