Ադրբեջանում կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման դեպքեր են գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման դեպքեր են գրանցվել, հայտնում է minval.az-ը՝ հղում տալով Արյունաբանության և փոխներարկումների ազգային կենտրոնի հայտարարությանը:
Ադրբեջան մուտք գործող և երկրում բնակվող անձանցից վերցված նմուշների շրջանակում պարբերաբար իրականացվում է Sars-Cov-2 գենոմի անալիզ:
«Արյունաբանության և փոխներարկումների ազգային կենտրոնի գենետիկ ախտորոշման կենտրոնում առկա 3 նմուշում հայտնաբերվել է բրիտանական շտամը», - ասված է հաղորդագրության մեջ: