Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (մարտի 18)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Արուբա՝ Արուբայի դրոշի ու հիմնի օր,  Ֆրանսիա՝ Փարիզյան կոմունայի օր, Հարավային Օսեթիա՝  Երևդի գյուղում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակի օր, Բելոռուս՝ Զինված ուժերի օր, Մոնղոլիա՝ Զինվորականների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1864 - ծնվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։

1924 - ծնվել է լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը։

1942 – ծնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։

1949 - Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը։

1952 - ծնվել է նկարիչ Հենրիկ Վարդենիկցին։

1988 - Ադրբեջանի Կենտկոմը քննարկել է Սումգայիթի քաղկոմում տեղի ունեցած խոշոր բացթողումների հարցը, որը բերել է «խուլիգանական տարրերի կողմից Սումգայիթ քաղաքում սանձազերծած անկարգություններին»։

 - ծնվել ֆուտբոլիստ, հարձակվող Հովհաննես Գոհարյանը։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ։

2004 - Կոսովոյում երկարատև դադարից հետո կրկին տեղի ունեցած ազգամիջյան բախումները կանխելու գործողություններին առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանի խաղաղապահների դասակը:

2008 - Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարել է, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծումը համարում է խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային համաձայնության կառավարության ձևավորումը:

2014 - Ղարաբաղում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տոնական համերգով ողջունել են Ղրիմի ինքնորոշումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 — Հռոմում սկսվել է կայսր Կալլիգուլայի կառավարումը։

978 – վախճանվել է Անգլիայի թագավոր Էդվարդ Տառապյալը։

1229 - Վեցերորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ 2-րդի խաչակիրները վերականգնել են Երուսաղեմի թագավորությանը՝ վերադարձնելով  Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։

1241 — Խմելնիցկու (Կրակովի մոտ) ճակատամարտում Ոսկե Հորդան հաղթել է լեհական բանակին, որի արդյունքում մոնղոլ-թաթարները շարունակել են Եվրոպայի զավթումը։

1314 — կայացել է պապական դատը մեծ մագիստոր Ժակ Մոլիեյի և այլ տամպլերյերների նկատմամբ, որոնք սպասել են այդ դատին 7 տարի։ Բոլորը դատապարտվել են ցմահ կալանքի, իսկ Մոլյեին և Նորմանդիայի պրեորին այրել են խարույկի վրա։

1325 — հիմնադրվել է Տենոչտիտլան քաղաքը, որը հետագայում դարձել է ացտեկների կայսրության մայրաքաղաք։

1596 - լեհ թագավոր Սիգիզմունդ 3-րդը մայրաքաղաքը Կրակովից տեղափոխել է Վարշավա։

1662 — Փարիզում հայտնվել է առաջին հասարակական տրանսպորտը՝ ութտեղանի կառքը, որը կոչվել է «օմնիբուս», այսինքն «բոլորի համար»։

1768 - վախճանվել է  իռլանդացի գրող և կղերական Լորենս Սթեռնը։

1805 — Նապոլեոն 1-ինը իրեն հայտարարել է Իտալիայի կայսր, որի հետևանքով սկսել է կազմավորվել Ռուսաստան-Ավստրիա-Անգլիա դաշինքը։

1813 – ծնվել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստիան Ֆրիդրիխ Հեբելը։

1839 — չինական կայսրը արգելել է արտասահմանյան ընկերություններին Չինաստան ներկրել օփիում, որն էլ պատճառ է դարձել առաջին Օփիումային պատերազմի։

1844 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։

1850 — ամերիկյան գործարարներ Հենրի Ուելլսը և Ուիլյամ Ֆարգոն հիմնադրել են  «American Express» ֆինանսական ընկերությունը։

1856 — ավարտվել է Ռուսաստանի համար խիստ անհաջող Ղրիմյան պատերազմը, որը մղվել է Ֆրանսիայի, Անգլիայի և Թուրքիայի դեմ։

1858 - ծնվել է գերմանացի հայտնի գյուտարար, դիզելային շարժիչի հայտնագործող Ռուդոլֆ Դիզելը։

1867 — Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է կոնվեցիա Ճապոնիայի հետ, ըստ որի՝ Սախալինը մտել է Ռուսաստանի և Ճապոնիայի համատեղ կառավարման տակ։

1871 - ստեղծվել է Փարիզյան կոմունան։

1892 — սահմանվել է լավագույն հոկեյի թիմի մրցանակը՝ Ստենլիի գավաթը։

1900 — հիմնադրվել է հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը։

1902 — Միլանում առաջին անգամ ֆոնոգրաֆով ձայնագրվել է հանրահայտ իտալացի տենոր Էնրիկո Կորուզոն։

1913 - ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ Ռենե Կլեմանը։

1915 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը հաղթանակ են տոնել Անաֆարտներում՝ Գալլիպոլիում։

1917 - բոլշևիկների կողմից ձերբակալվել է ռուսական ցար Նիկոլայ 2-րդը։

1922 - Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվել է վեց տարի ժամկետով։

1926 — Պեկինում գնդակահարել են ցուցարարներին։ Այդ օրը համարվում է «Չինական հանրապետության պատմության ամենամռայլ օրը»։

1931 — ԱՄՆ-ում «Schick» ընկերությունը սկսել է արտադրել առաջին էլեկտրական ածելիները։

1942 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի 120 000 ազգությամբ ճապոնացի քաղաքացիներ աքսորվել են համակենտրոնացման ճամբարներ։

1949 — կազմավորվել է Հարավատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։

1959 - ծնվել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը։

1965 - խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք։

1974 - ԽՍՀՄ Կենտկոմի որոշումով Սովետական բանակի սպառազինության մեջ է ընդունվել Կալաշնիկովի АК74 ավտոմատը և РПК-74 ձեռքի գնդացիրը։

1989 - Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվել է 4 400 տարեկան մումիա։

2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) անցել է աստերոիդ։

2014 — Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտնել է ինքնահռչակ Ղրիմի Հանրապետության հետ կնքված պայմանագրի մասին, համաձայն որի Ղրիմը հայտարարվել է Ռուսաստանի մաս։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված