Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմում մոտ 450 բեռնատար է կուտակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 450 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։