Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լավ ամուսին ու հեր» չլինելու համար 23-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել գործընկերուհու նախկին ամուսնուն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է Գոռ Ա.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 22-ին, ժամը 23-ի սահմաններում 23-ամյա Գոռ Ա.-ն իր ընկերների հետ մարզահամերգային համալիրի գետնանցումի մոտ հանդիպել է իր ծանոթուհու նախկին ամուսնուն՝ 31-ամյա Հայկին, վերջինիս 58-ամյա հայրիկին՝ Կարապետին ու եղբորը՝ Վահեին՝ պարզաբանողական խոսակցություն վարելու համար:

Առաջադրված մեղադրանքի ձևակերպմամբ՝ Գոռ Ա.-ն «2014 թվականի ընթացքում հանդիպել է Հայկ Ա.-ի նախկին կնոջ՝ Ռայայի (անունը փոխված է) հետ: Դեպքի օրը անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ անելու նպատակով Գոռ Ա.-ն հանդիպել է Հայկ Ա.-ին, անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ է հասցրել Հայկին ու նրա հայրիկին…»:

Գործով ամբաստանյալը մեկն է՝ Գոռ Ա.-ն, ով մեղադրվում է խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննության սկզբում մեղադրանք էր առաջադրվել նաև Գոռի մի քանի ընկերների նկատմամբ, ովքեր դեպքի պահին առանձնապես ակտիվություն էին դրսևորել՝ տուժող Հայկին, նրա հայրիկին ու եղբորը վնասվածքներ էին հասցրել, օդամղիչ ատրճանակով գետնին էին կրակել: Բայց նախաքննության ընթացքում նրանց մասով քրեական գործի վարույթը կարճվել է՝ տուժող կողմի հետ հաշտության, բողոքի բացակայության հիմքով:

Գոռ Ա.-ի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Գործով դատաքննությունը վկաների հարցաքննության փուլում է:

Գոռի ընկեր Լևոնի մոտ դեպքի պահին եղել է օդամղիչ ատրճանակ: Նա հայտնեց, թե դեպքի պահին ինքը դուրս էր եկել մարզահամերգային համալիրի մոտակա այգում զբոսնելու: Նախագահողի հարցին՝ այգում զբոսնելիս ինչո՞ւ էր հետը օդամղիչ ատրճանակ վերցրել, Լևոնը պատասխանեց, թե ինքը «նիհար, նվազ տղա է», վախեցել է, որ հանկարծ այգում հարձակվեն իր վրա, իրեն «վրա տան», ապահովության համար օդամղիչ ատրճանակ էր վերցրել:

Ըստ վկայի՝ դեպքի պահին ինքը միայն բաժանել է Գոռին ու նրա հետ վիճող տուժողներին: Չի հիշում՝ ինչպես է ատրճանակով հարվածել Հայկի եղբոր գլխին: Հիշում է, որ նույն ատրճանակով երկու անգամ կրակել է գետնին, որ վեճը «խախանդացնի»:

Կրակոցներից հետո վիճաբանությունը դադարել է, իրենք հեռացել են:

Գոռի մյուս ընկերը՝ Հայկը, ում նկատմամբ նույնպես նախաքննության սկզբում քրեական գործ էր հարուցվել, ապա կարճվել՝ տուժողների բողոքի բացակայության հիմքով, հայտնեց, թե Գոռն իրենց ասել էր, որ «մարդ» պիտի տեսնի: Իրենք գնացել են նրա հետ: Տեսել են, որ մի տարիքով մարդ մոտեցավ Գոռին, նրան թևանցուկ արեց, ու նրանք իջան մարզահամերգային համալիրի գետնանցումի աստիճաններով:

Իրենք մտածել են, թե խոսակցությունը խաղաղ կընթանա՝ ելնելով Գոռի հետ գետնանցում իջած տղամարդու տարիքից, բայց կարճ ժամանակ անց բարձր ձայներ են լսել՝ վիճաբանության աղմուկ, անմիջապես ներքև են իջել:

Ըստ վկայի՝ ինքը միայն ցանկացել է բաժանել վիճողներին, դրա նպատակով «հրմշտել է» Գոռի հետ վիճողներին: Նախաքննության ժամանակ քննիչին ասել է, որ «հրմշտել է», իսկ քննիչը դա ձևակերպել է «հարվածել ու մարմնական վնասվածք պատճառել» ձևով: Ինքը չի հիշում, որ Հայկին կամ նրա մերձավորներին հարվածած լինի, բայց կարևորն այն է, որ նրանք իր դեմ բողոք, պահանջ չունեն:

Փոքր-ինչ լավ հիշողություն ուներ տուժող Հայկի ընկեր Ազատը: Նա ավելի կապակցված պատասխաններ տվեց կողմերի հարցերին՝ հայտնելով, որ դեպքի օրն իրեն զանգել է իր մտերիմ ընկեր Հայկը, ասել է, թե մարզահամերգային համալիրից  ոչ հեռու՝ Հալաբյան փողոցի սրճարաններից մեկում  մարդու պիտի տեսնի: Հայկն ասել է, թե իրեն զանգել էր նախկին կինը, այդ հեռախոսային խոսակցության ժամանակ խոսել ու իր հետ վիճել է նաև Գոռ անունով մի տղա: Ինքը պետք է հանդիպի նրանց ու դեմ առ դեմ խոսի:

Ազատը գնացել է Հայկի ասած սրճարանի մոտ, այնտեղ են եղել նաև Հայկի ընկեր Հովհաննեսը, Հայկն ու նրա եղբայր Վահեն: Հայկն ասել է, թե հայրը՝ Կարապետը, գնացել է Գոռին ընդառաջ, շուտով նրանք կգան սրճարան: Հայկի հարցին պատասխանելով՝ վկան հիշեց, որ Հայկը ցանկացել է խաղաղ զրուցել իրեն անծանոթ Գոռի հետ, նրանից որոշակի հարցերի պատասխաններ ստանալ: Հայկն էլ նշեց, թե հանդիպման է գնացել ո՛չ կռվելու նպատակով:

Սրճարանի մոտ կանգնել են մի քիչ, բայց տեսնելով, որ Հայկի հայրն ու Գոռը չեն գալիս, Հայկն ու Վահեն գնացել են դեպի մարզահամերգային համալիր:

Սրճարանի մոտ Ազատն ու Հովհաննեսը կանգնած են մնացել ևս 5-10 րոպե: Տեսնելով, որ Հայկն ու մյուսները չեն գալիս, դեպի համալիր են գնացել նաև Ազատն ու Հովհաննեսը:

Նրանք իջել են գետնանցումի աստիճաններով, հետո մյուս կողմից բարձրացել ու տեսել են, որ Հայկը գետնանցումից մի քանի մետր հեռավորության վրա ընկած է գետնին: Նրա բերանից արյուն էր գալիս: Ծնկների վրա ընկած էր Հայկի հայր Կարապետը: Նրա աչքից էր արյուն գալիս:

Վկան նկատել է մի քանի երիտասարդների, ովքեր արագ հեռանում էին: Այդ վայրում արդեն մարդիկ էին հավաքվում: Վկան հիշեց մի կնոջ, ով փորձում էր օգնել ընկածներին: Փողոցն անցել ու դեպքի վայր են շտապել ծաղկավաճառները: Ինչ-որ մեկն ահազանգել է շտապօգնություն և ոստիկանություն:

Դեպքի վայր է եկել ոստիկանական մեքենա:

Վկան ասաց, որ ինքը այդ պահին չի իմացել, թե իրենց բացակայությամբ ինչ է կատարվել: Առաջնահերթ էր Հայկին ու նրա հայրիկին օգնություն ցույց տալը:

Վկան նշեց, թե անհանգստացել է՝ տեսնելով, որ Հայկի բերանից արյուն է գալիս: Նրան թեքել է կողքի վրա, որ արյունը չլցվի կոկորդը, բացի այդ՝ Հայկը մեկ երիկամ ունի, մեջքի վրա ընկած լինելը կարող էր վնասել նրա միակ երիկամը…

Հայկին ու նրա հայրիկին տեղափոխել են հիվանդանոց:

Հետո վկան Հայկից իմացել է, որ Հայկին դեպքի օրը զանգել էր նախկին կին Ռայան, նրանց խոսակցությանը խառնվել էր Գոռ անունով մի անծանոթ տղա, շոշափվել էր «լավ հայր լինել-չլինելու» հարց, Հայկն ու Գոռը պետք է հանդիպեին իրենց հեռախոսազրույցի ժամանակ հնչած արտահայտությունների վերաբերյալ խոսելու: Վկան ասաց, թե ինքը մտածել է՝ Ռայան էլ կգա այդ հանդիպմանը, կնստեն սրճարանում, կխոսեն… Բացի այդ՝ Հայկի հայրիկի ներկայությունը նույնպես նրան սկզբում երաշխիք է թվացել, որ կողմերի խոսակցությունը խաղաղ կընթանա: Իրենք կռվելու չէին գնացել..

Դատարանը հարցաքննեց նաև Ռայային՝ այս գործով կարևոր վկային, Հայկի նախկին կնոջը:

Ռայան ասաց, թե տուժողները իր նախկին ամուսինն ու սկեսրայրն են, իսկ ամբաստանյալ Գոռը իր գործընկերն է:

Ռայան ասաց, թե ինքն ու Հայկը համատեղ ամուսնական կյանքում  երկու երեխա են ունեցել: Ամուսնալուծվել են:

Հիմա Հայկը նոր ընտանիք ունի

Իր և Հայկի որդին դեպքի նախորդող օրը փողոցում տեսել էր հորը, Հայկը երեխային չէր մոտեցել: Երեխայի ջերմությունը, ըստ վկայի, կարոտից բարձրացել է:

Դեպքի օրը երեխան բարձր ջերմություն ուներ: Ինքը գիտեր, որ Հայկը այդ ժամանակ Երևանում չէ, հանգստավայրում է: Քանի որ երեխան հիվանդ էր, ինքն այդ օրը «օֆիս» չէր գնացել, «օֆիսից» Գոռը փաստաթղթեր էր բերել իրենց տուն:

Գոռի ներկայությամբ՝ ժամը 17-ի սահմաններում, վկան զանգել է իր նախկին ամուսին Հայկին, որ ասի՝ երեխան բարձր ջերմություն ունի:

Հայկը իր զանգերին չի պատասխանել: Ինքը Հայկին զանգել է Գոռի հեռախոսից: Հայկը պատասխանել է: Ինքն ասել է, որ երեխան բարձր ջերմություն ունի, բայց խոսակցությունը չի կարողացել շարունակել: Հեռախոսը վերցրել ու Հայկի հետ խոսել է Գոռը՝ հեռախոսի բարձրախոսը միացված:

Գոռը Հայկին ասել է, որ որպես հայր՝ նա պետք է իր հիվանդ երեխային այցելի, իսկ Հայկը Գոռին հարցրել է, թե նա ո՞վ է, ինչո՞ւ է խառնվում խոսակցությանը, ի՞նչ գործ ունի Ռայայի տանը: Խոսակցությունը կտրուկ շեշտադրումներ է ստացել, զրույցն ընդհատվել է: Հետո, ըստ Ռայայի, իրեն զանգել է Հայկը ու ասել է, թե նույն օրը ժամը 23-ին Գոռին ուզում է տեսնել համալիրի մոտ՝ հետը պարզաբանում կատարելու համար:  Այդ ժամանակ Գոռը զանգել է Հայկին, նրանք Ռայայի ներկայությամբ չեն պայմանավորվել հանդիպման մասին:

Ըստ Ռայայի՝ ինքը զանգել է Հայկի հայրիկին՝ իր նախկին սկեսրայրին, ով խաղաղասեր մարդ է, հայտնել է սպասվող հանդիպման մասին ու ասել է, թե ինքը չի ցանկացել, որ իր պատճառով իրադարձությունները նման ընթացք ստանան…

Թե ինչ է կատարվել դեպքի վայրում՝ Ռայան ներկա չի եղել ու չի տեսել: Դեպքի մասին իմացել է նախկին սկեսրայրի՝ Կարապետի զանգից, ով իրեն ասել է, թե Հայկը հիվանդանոցում է, եթե Հայկին մի բան պատահի, իր համար վատ է լինելու…

Ռայան ասաց, թե այդ զանգից շատ վատ է զգացել: Զանգել է Գոռին, իմացել է, որ դեպքի ժամանակ Գոռի «ձեռքը կոտրվել է», և ներողություն է խնդրել նրանից, որ իր պատճառով ներքաշվել է այս պատմության մեջ:

Ռայան ասաց, թե նախկին ամուսնու ու նրա հարազատների հետ իր «հարաբերությունները էն չեն», որ ինքը նրանց հետ խոսեր կատարվածի մասին: Ստացվում է, որ կռիվը իր պատճառով է եղել, բայց ինքն իրականում ոչ մի կապ չունի…

Հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի չհարցաքննված միակ վկան՝ այն տղամարդը, ով դեպքի վերաբերյալ ահազանգել էր:

Պուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված