Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում ճանապարհ փակած ակտիվիստներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության ծառայողները բերման են ենթարկել Երևանի Սայաթ-Նովա պողոտան աղբամաններով փակած ակտիվիստներին։
Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով բերման են ենթարկել 7 քաղաքացու: