Ստեփանակերտը հերքել է Կարմիր Շուկան Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկատվությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆdiscover24.ru-ն գրում է, որ պաշտոնական Ստեփանակերտը հերքել է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ն ստիպված է եղել իր ստորաբաժանումները դուրս բերել Կարմիր Շուկայից և բացել այնտեղ տանող ճանապարհը: Հաղորդվում է, որ այդ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի համար, ուստի ոչ ոք չի պատրաստվում այն հանձնել Ադրբեջանին: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտնել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ լրատվամիջոցները փորձում են տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Այս մասին խոսել են նաև ՊՆ ներկայացուցիչները, ովքեր նույնպես լրագրողներին կոչ են արել զերծ մնալ պաշտոնական հիմնավորում չունեցող նյութերի հրապարակումից:
ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նախապես հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը մտադիր չէ լրացուցիչ տարածքային զիջումներ կատարել Բաքվին: Կարմիր Շուկան մեծ կարևորություն ունի Հայաստանի և Արցախի հանրապետության համար, ուստի, չնայած բազմաթիվ տեղեկատվական հարձակումներին Ղարաբաղը չի հանձնի այն Ադրբեջանին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը