Էրդողանի խոսնակը Ջո Բայդենի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ որակել է որպես «թերարժեքության բարդույթ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան չի անհանգստանում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինրև հիմա հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ մտահոգություն և անհանգստություն հայտնենք, թե ինչու մինչ այժմ չի զանգահարել։ Մի փոքր կտրուկ կլինեմ, բայց այս իրավիճակը ինձ հիշեցնում է թերարժեքության բարդույթի մասին, որը կար նախկինում։ (ԱՄՆ-ի նախկին ղեկավարություն-խմբ.)»,-ասել է Էրդողանի խոսնակը «Haber Global» հեռուստաընկերության եթեում։
Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները միշտ էլ ունեցել են վայրիվերումներ և հիմա էլ բացառություն չէ։ Քալընը նաև հիշեցրել է, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերից, որոնց վերաբերյալ գործարքը թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ են առաջացրել։