ԵԱՀԿ գործող նախագահը մարտի 15-ին կայցելի Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան ‘ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար:
Լինդեն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ` ԼՂ բանակցությունների և հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարության համար:
Բացի այդ, քննարկվելու են ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման հարցերը։