Լեւոն Արոնյանը կիսում է երկրորդ տեղը Մագնուս Կարլսենի հետ
ՍՊՈՐՏMeltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի 5 տուրից հետո Լեւոն Արոնյանը 3,5 միավորով կիսում է երկրորդ եւ երրորդ տեղերը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Միանձնյա առաջատարն է հոլանդացի Անիշ Գիրին՝ 4 միավոր։
Լեւոն Արոնյանը առաջին տուրում պարտվել էր ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, երկրորդ եւ երրորդ տուրերում պարտության մատնել ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչիին եւ Սերգեյ Կարյակինին։ Չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ 5-րդ տուրում պարտության մատնեց արգենտինացի Ալան Պիչոտին։
Նախնական փուլում առաջիկա երկու օրում կանցկացվի եւս 10 տուր։ 8 լավագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում:
Մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է։