Նշվել է կանանց շրջանում ավտոմեքենաների ամենատարածված ապրանքանիշը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆIHS Markit բրիտանական վերլուծական ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, թե անցյալ տարի ԱՄՆ-ում ո՞ր մակնիշներն են առավել սիրված եղել կանանց շրջանում, գրում է Motor-ը:
Մեծ Բրիտանիայից IHS Markit վերլուծական կենտրոնի վերջերս հրապարակած զեկույցի համաձայն, Buick-ը 2020թ. հյուսիսամերիկյան շուկայում դարձել է ավտոմեքենաների ամենատարածված ապրանքանիշը։ Վերլուծաբաններն օգտագործել են տեղական ստորաբաժանումներից ստացած հաշվառման տվյալները՝ ինչպես նոր, այնպես էլ օգտագործված: Երկրորդ տեղը զբաղեցնում է Mitsubishi ապրանքանիշը՝ 54 տոկոս հաճախորդներով, երրորդը՝ Mini-ն է՝ 53 տոկոս: Չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցնում են Hyundai-ն եւ Nissan-ը։ Կանայք գնել են այդ ապրանքանիշների մեքենաների 52 տոկոսը:
Եթե խոսենք General Motors-ի մասին, որը ներառում է Buick ապրանքանիշը, ապա կին հաճախորդների քանակով երկրորդ տեղում խմբում Cadillac ապրանքանիշն է` 43,9 տոկոսով, ինչը ամբողջ ոլորտում միջին ցուցանիշից մի փոքր ավելի բարձր է, որը կազմում է ուղիղ 43 տոկոս, նշում են բրիտանացի վերլուծաբանները: 2020-ին Chevrolet ավտոմեքենաներ գնողներից միայն 36 տոկոսն են կանայք եղել, իսկ GMC ապրանքանիշում այդ ցուցանիշն ավելի ցածր է՝ 29 տոկոս: Ըստ IHS Markit-ի՝ կին հաճախորդների շրջանում իր հաջողությամբ Buick-ը պարտական է առաջին հերթին ներքին հարդարանքի նախագծման մեջ կանանց զգալի ներգրավվածությանը: