Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ար­տա­քին հար­ցե­րի լուծ­մամբ զբաղվելու փոխարեն զբաղված են ներ­քին խմո­րում­նե­րով, մանր-մունր հարցերով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմը չի ավարտվել, մենք կարող ենք փաստել միայն ավարտված մեկ ակտիվ փուլի մասին: Այս պահին դեռևս ուժերի տեղաբաշխում ու վերաբաշխում է տեղի ունենում: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում խոսել ենք ռազմական գործողությունների վերսկսման վտանգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

«Հաշվի առնելով Բաքվից, Անկարայից եկող հայտարարություններն ու իրենց գործողությունները՝ կարող եմ ասել, որ հաջորդ պատերազմը կամ ռազմական գործողությունների ակտիվ փուլը սարերի հետևում չէ: Բայց դա չի լինի այն պատերազմի նման, որը եղավ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի ինն ընկած ժամանակահատվածում: Կարծում եմ՝ ուժերի տեղաբաշխումից ու վերաբաշխումից հետո ազդեցության գոտիների տարբեր տեսակի ճշգրտման խնդիր է լինելու, ինչն էլ հաջորդ ռազմական գործողությունների պատճառ է դառնալու: Այդ պարագայում ոչ միայն ՀՀ զինված ուժերը, այլև արդեն բացահայտ խաղացող երկրները կարող են մասնակից լինել: Տվյալ դեպքում նկատի ունեմ նաև ՌԴին: Այնպես որ, ռազմական գործողությունների վերսկսումը հավանական եմ համարում: Միևնույն ժամանակ, հավանական չեմ համարում այդ գործողությունների վերսկսումը մամուլում շրջանառվող կոնկրետ ամսաթվերին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Շրջանառվող լուրերը դիտարկելով այլ համատեքստում՝ նա շեշտեց. «Ընդհանրապես մեծ պատերազմներից առաջ, որպես կանոն, հոգեբանական պատերազմ է սկսվում: Սա ևս հոգեբանական պատերազմի մաս է կազմում: Ադրբեջանը և Թուրքիան փորձում են հաղթողի հոգեբանությունը չթուլացնել ու այդ էյֆորիայի տակ անընդհատ մեզ պահել պարտվողի հոգեբանության մեջ: Դրա համար նրանք երկրորդ, երրորդ մեդիառեսուրսով հայկական մեդիադաշտում անընդհատ փորձում են շրջանառել, որ պատերազմը կլինի այսինչ օրը, այսինչ ամսաթվին: Թեպետ այս ամենը հոգեբանական պատերազմի համատեքստում է, բայց, ամեն դեպքում, պատերազմը չի ավարտվել. ավարտվել է ռազմական գործողությունների ակտիվ փուլը, և չի բացառվում, որ արդեն կսկսվի երկրորդ ակտիվ փուլը, բայց արդեն ոչ թե այն ուժերի հարաբերակցությամբ, որոնք կային, այլ կներգրավվեն նոր ուժեր, ինչպես նաև նոր մարտահրավերներ»:

Անդրադառնալով մարտի 15-18-ն Ադրբեջանում անցկացվելիք զորավարժություններին՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց. «Ադրբեջանն, ըստ էության, երկրորդ զորավարժությունն է անցկացնում պատերազմից հետո: Սա, այսպես ասենք, նորմալ չէ, որովհետև, որպես կանոն, եթե պատերազմն ավարտվում է, պետությունները լծվում են հետպատերազմյան շրջանի իրավիճակի շտկմանը, հետևանքների վերացմանը և այլն: Բայց այս դեպքում ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, զորավարժություններով հանդերձ, առաջին հերթին փորձում է ադապտացնել և իրականությանն ավելի մոտ բերել հնարավոր ռազմական գործողությունների պլանը: Երկրորդ՝ այդ տանդեմը փորձում է ներդաշնակություն ստեղծել երկու բանակների միջև: Սա ևս մեսիջ է, որ իրենք ավելի մեծ պատերազմի են պատրաստվում»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից վերջին շրջանում արվող հայտարարություններին, Կարեն Հովհաննիսյանը նկատեց. «Իրականում տարատեսակ հայտարարություններով նախևառաջ փորձում են հաստատել, որ իրենք վերջնականապես օկուպացրել կամ «ազատագրել են» տարածքները և արդեն շինարարական աշխատանքներ են կատարում: Մյուս կողմից՝ Արդբեջանը և Թուրքիան փորձում են ցույց տալ, որ իրենք մեկ ռազմական ալ յանս են: Այստեղ նաև Թուրքիայի գործոնն է մեծ: Թուրքիան Ռուսաստանին ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակն ամբողջությամբ գտնվում է թուրքական բանակի զինված ուժերի վերահսկողության տակ: Ինչպես հայտնի է, մինչև հիմա ադրբեջանական բանակի գոնե գեներալները, սպայական, հրամանատարական կազմը գտնվում էին ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, սակայն այս պատերազմի ընթացքում նրանք ամբողջությամբ դուրս եկան Ռուսաստանի վերահսկողությունից ու անցան Թուրքիայի վերահսկողության տակ: Եվ այսօր արդեն փորձ է արվում ցույց տալ, որ կստեղծվի նաև թուրք-ադրբեջանական համատեղ զորամիավորում. չի բացառվում, որ ադրբեջանական ամբողջ զինված ուժերն անցնեն Թուրքիայի վերահսկողության տակ»:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Պատերազմի ակտիվ փուլից հետո տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է. ուժերի վերադասավորման ու ազդեցության ոլորտների ճշգրտման խնդիր կա: Այսօր Թուրքիան արդեն մտել է Հարավային Կովկաս և, ի դեմս Ադրբեջանի, փորձում է ավելի ընդգրկուն դարձնել այն ազդեցության ոլորտները, որոնց ձգտում է: Այստեղ արդեն շատ ակտիվ գործողության մեջ է մտել նաև Ռուսաստանի Դաշնությունը: Եվ ընդհանրապես, պետք է ասեմ, որ այս պահին տարածաշրջանում շատ լուրջ խմորումներ կան. ազդեցության ոլորտների տեղաբաշխում է տեղի ունենում, և դա տեղի է ունենում ոչ թե պայմանավորվածությունների արդյունքում, այլ լուռ հակամարտության, իսկ այդ լուռ հակամարտությունը, վերջիվերջո, կարող է բախման բերել: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է սպասել պատերազմի, բայց արդեն տարածաշրջանում խաղացողների դերերի տեղաբաշխման ու վերաբաշխման համար»:

Նշված մարտահրավերների համատեքստում խոսելով Հայաստանում առկա հասարակական ու քաղաքական տրամադրությունների մասին՝ Կարեն Հովհաննիսյանը մի քանի խնդիր առանձնացրեց: «Հասարակությունը, ցավոք, հիվանդացել է և գիտակցաբար չի ցանկանում բուժվել ու ձերբազատվել այդ հիվանդությունից: Նույնիսկ պատերազմի տեսքով հասցված ապտակը մեզ չսթափեցրեց, և մենք կրկին ընկել ենք չորրորդական, հինգերորդական ու անգամ տասներորդական հարցերի հետևից՝ մոռանալով արտաքին անվտանգությունը և, ընդհանրապես, պետության և պետականության գոյության, ինչպես նաև մեր ֆիզիկական գոյության հարցը: Կարծես թե ինչ-որ կոնկրետ ուժեր անտես ձեռքով ուղղորդում, մանիպուլ յացիաների են ենթարկում հասարակությանը: Տարատեսակ թեմաներ են առաջ մղում՝ թողնելու տպավորություն, թե մեր երկրում ոչինչ չի եղել, որ չունենք ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ, ո՛չ անհետ կորածներ, ո՛չ գերիներ, ո՛չ տարածքային կորուստներ և ապրում ենք այն կյանքով, որով ապրել ենք մինչև պատերազմը. այսինքն, «նախկիններներկաներ», «հարուստներ-աղքատներ» «թալանչիներ» և այլն»,-ասաց նա՝ շեշտելով, որ հասարակության հայացքը չի ուղղորդվում դեպի այն ուղի, ուր կարևորը պետության, պետականության ու բանակ նկատմամբ իրավագիտակցության բարձրացումն է:

Անդրադառնալով իշխանության քայլերին՝ նա շեշտեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունը զբաղված է մանր-մունր հարցեր լուծելով ու զբաղված չէ ՀՀ արտաքին հարցերի լուծմամբ: Այդ հարցերի լուծումը, կարծես թե, տրված է Ռուսաստանին, և Ռուսաստանն է զբաղվում թե՛ գերիների, թե՛ սահմանների և, ընդհանրապես, մեր ազգային անվտանգության ու արտաքին մարտահրավերների հարցերով: Իսկ իշխանությունը զբաղված է ներքին խմորումներով, աթոռակռվով ու տարատեսակ կուլիսային պայմանավորվածություններով: Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունն այսօր սովորական մարզպետի պարտականություն ու աշխատանք է իրականացնում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԹուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետԱվտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ստամբուլում երկու բնակելի շենք է փլուզվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ Ալիևը հայտարարել է Եվրոպա էներգիայի արտահանումը ընդլայնելու ծրագրերի մասինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուսաստանին դուրս են մղում Հայաստանից Փաշինյանի ձեռքերովԵրվանդ Բոզոյան. Հայերը ցանկանում են փոխել Երևանի ներկայիս կառավարությունը«Ծիրանային» հեղափոխությունը հասել է ավարտին. Ռուսական ռազմաբազան դուրս է մղվում ՇիրակիցԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ)Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական էԻրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին Կալանավորվել է քրեական կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու հոդվածով մեղադրվող տղամարդՌուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է․ Սերբիայի նախագահ Գորշ արջի անկաշկանդ զբոսանքը՝ ֆոտոթակարդների տեսադաշտում «Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնըԱյսօր Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է
Ամենադիտված