Գերեվարված Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը հասել է Լիբանան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լիբանանահայ Հակոբ Հավատյանը:
Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։
Հակոբ Հավատյանը մասնավորապես նշել է, որ Մարալ Նաջարյանն արդեն գտնվում է Լիբանանի իր բնակարանում: Հակոբ Հավատյանը հրապարակել է նաև լուսանկար, որը ներկայացնում ենք ստորև.


