Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում, կարծես, ամեն ինչ լավ է, ավելին՝ պատերազմը հաղթող պետությունը մենք ենք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի տնտեսության անկումը շարունակվում է, իսկ կառավարության քայլերը չեն հասցնում արգելակել տնտեսական անկման տեմպերը: Այս կարծիքին է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը տնտեսական խնդիրների համատեքստում առաջին հերթին շեշտում է անվտանգային միջավայրի կարևորության մասին: «Հայկական բիզնեսներն ու ՀՀ քաղաքացիներն առաջին հերթին պետության անվտանգության երաշխիքների կարիք ունեն: Եթե համարում ենք, որ մեր պետությունը լիարժեք պաշտպանված չէ պատերազմներից և նոր հարձակումներից, ապա այդ հանգամանքն էականորեն կարող է ազդել բիզնեսի վրա:

Թե՛ բիզնեսը, թե՛ քաղաքացիներն այդ առումով պետք է վստահություն ունենան, որ չձգտեն հեռանալ ՀՀ-ից: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ կան խարխուլ, գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններ տարբեր սահմանային գոտիների վերաբերյալ: Այս տեսանկյունից անընդհատ որոշակի անհանգստություն է առաջացնում այն, որ ՀՀ-ն դեռևս կարող է գտնվել վտանգի մեջ: Սա ամենակարևոր խնդիրն է և եթե չկարգավորվի, ապա հետևանքներ կունենա: Օրինակ՝ նոր աշխատատեղեր չեն ստեղծվի, զբաղվածությունն առանձնապես չի խթանվի, գործատուները կձգտեն բիզնեսը տեղափոխել այլ երկրներ, կամ էլ պարզապես այսպես սահմանափակ ձևով կշարունակեն գործունեությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը՝ այդ համատեքստում շեշտելով պաշտոնական մակարդակով գործնական քայլերի անհրաժեշտության մասին:

«Խոսքն, օրինակ` նոր համաձայնագրերի կնքման, կարևոր պետությունների հետ հարաբերությունների բարելավման, պաշտպանական համակարգի վերակենդանացման, ինչպես նաև ընդհանուր գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտության մասին է: Այսօր, սակայն, թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի օրակարգերը, ցավոք, համահունչ չեն իրականությանը: Թշնամին սարի հետևում է՝ մեր կողքին, դեռ հարցերը կարգավորված չեն, բայց միամտաբար զբաղված ենք այլ հարցերով, որոնք բացարձակապես չեն բխում նշված խնդրից: Հայաստանի տնտեսության արագ վերակենդանացման համար պետք է բացառիկ գործողություններ իրականացվեն, որոնք չկան: Իրավիճակներին կողքից նայելով՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում, կարծես, ամեն ինչ լավ է, ավելին՝ պատերազմը հաղթող պետությունը մենք ենք»,-ասաց նա՝ նշելով, որ իներցիոն գործընթացներ ու անիմաստ նախագծեր չպետք է լինեն օրակարգերում:

Իսկ թե ինչ է սպասվում այսկերպ շարունակելու դեպքում՝ Գ. Մակարյանը նկատեց. «Ամբողջությամբ անդունդը չենք ընկնի, բայց տնտեսության պահպանողը էլի բիզնեսը կլինի: Գործատուներն իներցիայով, իրենց աշխատանքով ինչ-որ արդյունքներ, տեմպեր կապահովեն, որոշակի զբաղվածություն, ներմուծում/արտահանում, որոշակի ՀՆԱ կպահպանվի, բայց այդ ամենը բավարար չէ: Եթե անգամ դրական տնտեսական աճ ունենանք, բացարձակ չի բավարարելու: Նախկինում էլ է եղել, երբ 4,5 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, բայց դրա փոխարեն, օրինակ՝ զբաղվածությունը 3,1 տոկոսով նվազել է: Այսինքն, մեր տնտեսության աճը նաև ներառականության խնդիր ունի. տնտեսական աճը պետք է այնպիսին լինի, որ աղքատության, գործազրկության ու սոցիալական հարցերը կարողանա լուծել:

Հիմա այդ խնդիրները շատ սրված են, որովհետև ավելացել է աղքատների թիվը: Մեր հաշվարկով այն գերազանցում է 30 տոկոսը: Բացի այդ, Արցախից եկած շատ-շատ քաղաքացիների բնակարաններով, նաև աշխատանքով ապահովելու խնդիրներ կան: Բոլոր հարցերը անընդհատ բյուջեի հաշվին ենք փորձում լուծել, բայց մեր բյուջեն անընդհատ այդ բեռն իր վրա կրելու հնարավորություն չունի: Եթե բյուջեն միայն սոցիալական խնդիրներն ապահովի, ապա նշանակում է, որ մենք ենթակառուցվածքների զարգացման, կապիտալ ներդրումների և այլ տեսանկյուններից գրեթե ոչինչ չենք կարող կատարել»: Անդրադառնալով շարունակական բնույթ կրող գնաճին՝ Գ. Մակարյանը նշեց.

«Գնաճը մի քանի հանգամանքներով է պայմանավորված: Նախ՝ նշենք, որ մեր արտաքին առևտրի մեջ մոտ 5 մլրդ դոլարը կազմում է ներմուծումը, և այդ ներմուծման մեջ գրեթե կեսը սննդամթերք է: Գները միջազգային շուկաներում բարձրացել են զուտ այն պատճառով, որ կորոնավիրուսը որոշ ապրանքների դեֆիցիտներ է առաջացրել: Շատ երկրներ սահմանափակել են իրենց երկրներից մթերքների արտահանումը: Այդ հանգամանքին ավելացել է նաև դոլարի արժևորումը, ինչն իր հերթին երկրորդ խնդիրն է առաջացրել՝ թանկացել են նաև միջազգային տրանսպորտային բեռնափոխադրումները: Եվ ստացվում է, որ մենք ապրանքները ներմուծում ենք ավելի թանկ գնով:Սա՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ՀՀ-ում որոշակի ապրանքների գծով սպառման ռեժիմներն են փոխվել ՀՀ-ում: Այդ ընդհանուր դեֆիցիտն ու թանկացումը, բնականաբար, կսրի աղքատությունը: Հիշեցնեմ, որ նոր մեթոդոլոգիաներով 53 հազար դրամից ավելի ստացող մարդիկ աղքատ չեն համարվում, 35 հազար ստացողները միջին աղքատության խմբում են, իսկ նրանք, ովքեր 22 հազար դրամ են ստանում, խորը աղքատության մեջ են գտնվում:

Հիմա նաև սա է սրվում՝ նրանց գնողունակությունը փոխվում է այդ գումարների դիմաց: Հետևաբար, բացի աղքատության ավելացումից, կավելանա նաև խորը աղքատությունը: Մյուս կողմից՝ այն աշխատավարձերը, որոնք մարդիկ ստանում են, այսօրվա գնաճի պայմաններում արդեն չեն բավարարում՝ լինի՛ պետական, թե մասնավոր սեկտորի աշխատող, կարևոր չէ: Իսկ գնաճի միտումը դեռ կշարունակվի, որովհետև ընդհանուր դեֆիցիտն ու խնդիրները դեռևս առկա են ամբողջ աշխարհում»:Գագիկ Մակարյանը շեշտեց, որ պարենի անվտանգության տեսանկյունից ՀՀ-ն դեռ էական խնդիրներ չի ունեցել, բայց որոշակի ռիսկեր կան:

«Մենք այս առումով շատ խոր ուսումնասիրություն ենք կատարել վերջին ամիսներին: Երեք անգամ 1400 առևտրային կետերում մենք հարցումներ ենք կատարել: Մի անգամ դա կատարել ենք օգոստոս-սեպտեմբերի սկիզբ ընկած հատվածում, երկրորդը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում, երրորդը՝ արդեն դեկտեմբեր-հունվարին: Հիմնականում մեր գործատուների, բիզնեսի ճկունության շնորհիվ է, որ էական խնդիրներ չենք ունեցել այդ առումով, որովհետև նրանք միշտ փորձել են արագ արձագանքել, հասկանալ, որտեղ են դեֆիցիտներն ու ըստ այդմ են ապրանքները ներմուծել:

Բացի այդ, ներքին շուկայում նաև ճիշտ վերաբաշխում են կատարել, որտեղ պահանջարկ է եղել՝ անմիջապես մթերքներն ուղղել են կոնկրետ մարզ կամ համայնք: Այնուամենայնիվ, մանավանդ հիմա դեռ ռիսկերն առկա են: Արդյո՞ք պետությունը հասցնում է սերմերով, քիմիկատներով պարարտանյութերով ապահովել գյուղատնտեսության ոլորտը: Արդեն գարուն է, բայց ոլորտն ամբողջությամբ ապահովված չէ ու այդ առումով ռիսկեր կան: Այսինքն, էականորեն տուժել է թե՛ գյուղատնտեսությունը, թե՛ պարենի անվտանգությունը»,ասաց նա՝ չբացառելով նաև թանկացումներն ու մթերքների դեֆիցիտի առաջացման հնարավորությունը:

«Պատերազմի պատճառով մոտ 150 հազար տոննա հացահատիկի հնարավորություն կորցրինք, որը ներմուծում էինք Արցախից: Պատերազմի հետևանքով անասուններ կորան, մոտ 40 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն մորթվեց, մոտ 100 հազար ոչխար է մորթվել: Մի պահ մսի գինը ընկավ, հետո բարձրացավ: Կարող է մսի դեֆիցիտ ունենանք, եթե անասնապահության մեջ ևս արագ տեմպերով քայլեր չձեռնարկենք: Բացի այդ, կարևոր են հարևան երկրների հետ հարաբերությունները: Օրինակ՝ Իրանը նաև զարգացած գյուղատնտեսություն ունի, և շատ բաներ կարելի է ներմուծել:

Նույնը Ռուսաստանի դեպքում՝ մասնավորապես հացահատիկ, պարարտանյութ ներմուծելու տեսանկյունից: Բայց մենք չենք տեսնում այդ բարեկամական քայլերը: Կառավարությունը վստահություն պետք է առաջացներ երկրի անվտանգության տեսանկյունից, բայց խոսքը միայն պաշտպանության ու պատերազմի համատեքստում չէ: Խոսքը նաև ներքին՝ մասնավորապես նաև պարենի, անվտանգության, ինչպես նաև ժողովրդի բարեկեցության ապահովմանն է վերաբերում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ Ռաֆիկ Ալեքսանյանը՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով ԵՄ-ն Հայաստանին զինվորական անձնակազմ չի տրամադրի հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով Ռուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Թուրքիան հերքել է ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն Կարսից մինչև Նախիջևան. Թուրքիան երկաթուղի է կառուցում Հայաստանը բաժանելու համարՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Ուկրաինական անօդաչու սարքերը կրկին հարվածել են Ռուսաստանին Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, նրա և Լևոն Քոչարյանի տներում խուզարկություններ են «Toyota»-ի երևանյան գրասենյակը կապարակնքվել է. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են Իշխանությունները նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում․ Աբրահամյան «Չելսի»-ն գոլառատ դերբիում պարտության մատնեց «Ֆուլհեմ»-ին Արաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը. պատմության այս օրը (օգոստոս 25)Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տnւժածներ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ըԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները
Ամենադիտված