Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տղես անհետ կորած է... չգիտեմ, ի՞նչ անեմ». Աշոտյանը կիսվել է արցախցի կնոջ հետ ունեցած իր զրույցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հերթական անգամ քայլում էի մարդկանց հոծ շարքերով։ Բարեւելով, շփվելով, գոտեպնդելով մեր հայրենակիցներին ու ականջի ծայրով լսելով հարթակից հնչող ելույթները։
-Աշոտ Աշոտյա՞ն,- լսեցի մեջքիս հետեւում եւ շրջվեցի։
Դիմացս մի տարեց կին էր՝ կիսամաշ ցելոֆանի տոպռակով եւ նույնանման դիմակով։
-Աշոտյան Արմենն եմ։ Լսում եմ, մայրիկ,- պատրաստվելով մի սովորական դարձած զրույցի պատասխանեցի ես։
«Խի սե՞նց եղավ, տղես» հռետորական հարցին պատասխանել չհասցրեցի։
-Տղես անհետ կորած է... չգիտեմ, ի՞նչ անեմ։ Էլ ո՞ւմ դիմեմ...- արտաշնչեց տիկինը, ով դողդողացող ձեռքերով գունաթափ ցելոֆանի մեջից ջանում էր հանել որդու նկարը։
Այն, սուր անկյուններով մխրճվելով տոպռակի մեջ, կարծես չէր ուզում խախտել ծրարի մեջ գտած սեփական անդորրը եւ հրաժարվում էր արեւ տեսնել։
Օգնեցի եւ ծանոթացա մեր անհետ կորած տղերքից մեկի հետ։
Արդեն խոստովանել եմ, որ շատ զգացմունքային եմ դարձել պատերազմից հետո եւ այս անգամ եւս հազիվ զսպեցի աչքերիս դավադիր խոնավությունը։
-Պեգովն էր նկարել տղայիս...Հադրութում... Նկարը վիդեոից հանեցին տվեցին ինձ...- կնոջ շշնջացող ձայնից հասկացա, որ թուլացել է։
ԱԺ պարիսպի տակ, որտեղ քարին կիսանստելու հնարավորություն կար, շարված էին ոստիկանները։
-Տղերք, տեղ տվեք, կինը նստի հանգստանա, - ասացի՝ նայելով երկրում ստեղծված իրավիճակից ակնհայտորեն զզված ոստիկաններին։
Ծայրից կանգնած մի թիկնեղ ոստիկան քաշվեց ձախ՝ մերկացնելով ԱԺ անշունչ պատի սառը քարը, որին նստացրեցի տիկնոջը։
Նկատեցի, թե ինչպես կնոջը տեղ զիջած ոստիկանի մի քայլ առաջ կանգնած վերադասը, դիմակի տակից մրմրթալով եւ աչքերից ժայթքող կայծերով նախատում էր տարրական շնորհք ցուցաբերած իր ենթակային, որն, ի պատիվ իրեն, անհողդողդ մնաց։
-Ես ուժեղ եմ, տղես, ասաց կինը ու արդեն քարին կիսահենված շարունակեց, - պատկերացնու՞մ ես։ Մարշրուտկի մեջ ասեցի, որ այստեղ եմ գալիս, որ որդիս կորած է ու նստածներից մեկը...ու նստածներից մեկը... ու նա ինձ ասաց, որ ես խփնված եմ ու որ ռադս քաշեմ իմ Ղարաբաղը։
-Բա կողքիններից ոչ ոք դրան չսաստե՞ց, քեզ չպաշտպանե՞ց, - արյունը գլխիս խփեց։
-Չէ, բալես, մնացածը լռեցին... Հիասթափված եմ ժողովրդիցս, պարոն Աշոտյան...,- այս անգամ նրա աչքերը լցվեցին։
-Մի հիասթաթվիր, տես, թեկուզ այստեղ հազարավոր նորմալ մարդիկ կան, մայրիկ։
Ամուր գրկեցի։
Ու դառնահամ հեռացա, հասկանալով, որ մեզ սպանել են ու շարունակում են սպանել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես։
Որդի կորցրած արցախցի այս կնոջը ծաղրողը ստահակ էր, այո։
Իսկ ինչպե՞ս կոչել այդ տեսարանի լուռ ականատեսներին...կամ վերադաս-ոստիկանին...Ու հոգիները չարքերին վաճառած, թուրքերին Երեւանում դիմավորելու պատրաստ նմանատիպ մարդկանց։ Ինչպե՞ս»։
 

 

Իսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելԽոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասինԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներՈւկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը ԱրցախումԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 տոկոսը Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը կախված է Իսրայելի կողմից համաձայնագրի բոլոր կետերի կատարումից Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ի՞նչ արժե հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելը. փոքր բիզնեսները փակուղում են Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս էԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է մահացել Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Պարմեջանո Ռեջանո պանիրՖրանսիան կուժեղացնի վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց «Հայաստանը ծանր գին կվճարի Փաշինյանի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար. «Էրդողանն արդեն ամեն ինչ որոշել է»»Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ստամբուլի հայկական գերեզմանները պղծած անձն ընդունել է մեղքը ԱԱ․ ըմբիշ Էրիկ Պապիկյանը հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի «Փորձագետներ. Ինչպես է հայկական բիզնեսը մահանալու ռուսական շուկայից դուրս գալուց հետո»«Ռեալ»-ը նորեկ ունի. պաշտոնական․ Իտալացի լեգենդ Ֆրանկո Բարեզին է կյանքից հեռացել Գազ չի լինի․ հասցեներՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը․ պատմության այս օրը (31 հուլիս) Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերը
Ամենադիտված