Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետը պլանավորում է այցելել Ադրբեջան։ Այս մասին, ինչպես փոխանցում է Ինտերֆաքսը, հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն՝ Ադրբեջանի Հանրապետության ձեռներեցների ազգային կոնֆեդերացիայի նախագահ Մամեդ Մուսաևի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում դեսպանն առաջարկել է գործարար համաժողով անցկացնել Ադրբեջան-Վրաստան տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակներում: Ընդգծելով եռակողմ ՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափով գործարար կապերի շարունակականության կարևորությունը, Մուսաևն առաջարկել է համատեղ բիզնես ֆորում անցկացնել երեք երկրների գործարարների մասնակցությամբ: