Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս
ՍՊՈՐՏՖուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 9-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 պատասխան հանդիպումները:
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» կընդունի պորտուգալական «Պորտուին», իսկ իսպանական «Սևիլիան» արտագնա հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Առաջին խաղում «Պորտուն» հաղթել է 2։1 հաշվով, իսկ «Բորուսիան»՝ 3։2 հաշվով։
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Յուվենտուս» (Իտալիա) – «Պորտու» (Պորտուգալիա)` 00:00 (առաջին խաղ՝ 1։2)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Սևիլիա» (Իսպանիա)` 00:00 (առաջին խաղ՝ 3։2)