Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1918 թվականին ձևավորված Ադրբեջանը չի կարող խոսել պատմական հայրենիք ունենալու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը՝ նշելով, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ադրբեջանահայերի Ասամբլեաի հ/կ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։

—Պարոն Այվազյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող ելույթները, և հայկական կողմը որքանո՞վ է համահունչ պատասխանում:

— Նախ և առաջ դա առաջին անգամը չէ, երբ  ադրբեջանական կեղծ քարոզչամեքենան և պատմագրությունը փորձում է խեղաթյուրել տարածաշրջանի անցյալը, ներկան՝ փորձելով ներազդել ապագայի վրա։ Առաջին հերթին մենք պետք է մեզ համար մեկնդմիշտ ընդունենք և պատասխանենք այն հարցին, որ մինչև 1918 թվականը պատմությունը Հարավային Կովկասում Ադրբեջան անվանմամբ որևէ պետություն չի ունեցել։ Ըստ այդմ էլ, եթե ֆիքսենք նաև, որ մինչև 1936 թվականը, երբ  հանրապետության բնակչությունը ըստ Խորհրդային Միության սահմանադրության պահանջներից մեկի չի վերանվանվել մահմեդական թուրքական բնակչությունը ադրբեջանցիներ, մենք պետք է միանգամից, մեկնդմիշտ և համաշխարհային հանրությանը և մեր ԱԳՆ-ի մակարդակով պետք է ֆիքսենք մի հստակ պայման, որ ոչ ադրբեջանցի ազգ է գոյություն ունեցել Հարավային Կովկասում, և մինչև հիմա էլ գոյություն չունի։ Դա ընդհամենը քաղաքացիություն է և մենք գործ ունենք Ադրբեջանի բազմազգ ժողովրդի հետ և թուրքական ֆաշիստական, ռասիստական քարոզչության ընթացքում նրանք այդպես փորձում են փարատել կարծիքը ոչ միայն համաշխարհային հանրության, այլ նաև Ադրբեջանի քաղաքացիների։ Մենք պետք է մեկնդմիշտ ֆիքսենք, որ եթե մինչև 1918 թվականը գոյություն չի ունեցել որևէ Ադրբեջան, մինչև 1936 թվականը և մինչև այսօր իրենք չեն ձուլվել ինքնանվամբ ադրբեջանցի անունով, ապա ինչպիսի պատմական ադրբեջանական հողերի, խանությունների և այլնի մասին կարող է լինել խոսքը։ Պետք է հստակ ֆիքսենք, որ մինչև այս տարածաշրջանի ռուսական կայսրության միացմանը գոյություն է ունեցել Պարսկաստանի խանություններ, որը որևէ Ադրբեջանի հետ կապ չի ունեցել։ Որի բնակչությունը և հայկական էր և կովկասյան ալբանացիների ժառանգներ՝ ուդի, եզդի և այլն, թալիշական խանությունը և այլն, և այլն։ Այնպես որ մենք դրա մասին պետք է հստակ ֆիքսենք, հիշենք ու միշտ հիշեցնենք այդ, և եթե մենք չիմանանք մեր տարածաշրջանի պատմությունը և չփորձենք հակադարձել, ոչ թե հիշեցնելով Տիգրան Մեծի ժամանակահատվածը, այլ կոնկրետ նշենք մեր համարյա ժամանակակից պատմությունը և եթե չմոռանանք, որ այդ Արցախյան շարժմանը, նախորդեց կոնկրետ վերջին ժամանակահատվածում նկատի ունեմ, մի քանի պատերազմներ՝ Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը էր պատճառը ամեն ինչի, որ հայերը Արցախում այլընտրանք չունեն, որ անկախանան և փորձեն անջատում հանուն գոյության, այլ տարբերակ չուներ Ադրբեջանը՝ իրագործելով սեփական հայ քաղաքացիների նկատմամբ պատերազմի սկզբից առաջ և ռազմայան գոտուց շատ հեռու այլընտրանք չի թողել, երբ  փորձում էր ցեղասպանությունը տեղափոխել Արցախ և Արցախի ժողովուրդը ստիպված էր պաշտպանվել և հռչակել անկախությունը։ Խոսում է Արցախի և այս պարագայում իբրև թե Զանգեզուրը ադրբեջանական հող է և այլն և այլն․․․ ադրբեջանցի ազգ գոյություն չունի մինչև օրս, իսկ պետությունը միայն 1918 թվականին է ստեղծվել ինչի մասին է խոսքը։ Միայն դիլիտանտները կարող են այդ մակարդակով փորձել և մտածել և հակադարձել։ Հակադարձելը այդ կարճ ֆորմուլան է, որը հիշում եք ադրբեջանական այն սուտը, որ 20 տոկոսը գրավյալ տարածքն է և մեկ միլիոն փախստական, որը ամբողջությամբ սուտ էր, բայց տարածվեց քարոզչամեքենայի օգնությամբ և այս պարագայում մեր կողմից է ճշմարտությունը՝ չկար Ադրբեջան և չի կարող լինել ադրբեջանի ժողովուրդ և ադրբեջանական պատմական հողեր տարածաշրջանում։ Իրենց պատմական հայրենիքը Մանչուրիան էր։

— Հայաստանն ի՞նչ ռեսուրս ունի, որ կարողանա ճնշել Ադրբեջանին և կարողանա Արցախի համար կարգավիճակ կորզել։

— Հայաստանը երեսուն տարիների ընթացքում արտաքին քաղաքականություն որպես այդպիսին, նպատակաուղված քարոզչություն՝ ադրբեջանագիտական գծով այդպես էլ չունեցավ։ Կարծում եմ պետական բացակայության կամ նվազ մակարդակի պատճառով։ Առաջ՝ քավոր-բաջանաղ-բարեկամ կարգով էին մարդիկ նշանակում կարևոր որոշումներ ընդունող կենտրոններում, իսկ հիմա ինչ-որ մեկի պայուսակ կամ ուսապարկ լինելու հանգամանքով են այդ հարցը որոշում։ Եվ ունենք այն՝ ինչ ունենք։ Մենք պետք է համադրենք մեր շահերը, և փորձենք ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում՝ չփորձենք միանգամից և Արևմուտքի հետ, ինչպես ինքնաթիռի պարագայում եղավ, և Արևելքի հետ, ինչպես Ռուսաստանի հետ կապված հարցում՝ Իսկանդերի միջադեպը եղավ։ Այլ մենք պետք է փորձենք համադրել մեր շահերը և փորձենք հիշել, որ այս պատերազմում հաղթեց ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմը, որը իրականում տանուլ տվեց այդ պատերազմը, այլ հաղթեց ռազմաքաղաքական, ռազմական և դիվանագիտական առումով՝ Ռուսաստանը, որ մուտք գործեց այդ հակամարտության դաշտ և նաև հայկական ժամանակավոր ներկայությունը փոխարինեց ռուսական մշտական ներկայությամբ, որը Ադրբեջանում և Թուրքիայում հսկայական դժգոհություն է առաջացրել և ուրեմն մենք պետք է զգուշ լինենք, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը բավարարված չլինելով այս պատերազմի արդյունքներից՝ նախապատրաստվում են, նորից նոր սադրանքներ։ Եվ պետք է հիշել, որ Ռուսաստանի աչքերում Արցախյան գոտին գորշ գոտի է, այսինքն Արցախի քաղաքացիների վերջին կարգավիճակը դա Խորհրդային Միության քաղաքացիներն են, ոչ թե Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես փորձում է բարբաջել Իհլամ Ալիևը, ոչ էլ Հայաստանի քաղաքացիներ, դա հաստատ  այդպես է։ Ուրեմն հաշվի առնելով Ռուսաստանի օրենսդրությունը, այդ մարդիկ իրավունք ունեն դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար։ Եվ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ իր խաղաղարար զորքը այնտեղ պաշտպանի այո, թեկուզ ազգությամբ հայ, բայց նաև Ռուսաստանի քաղաքացիներին։ Քանի որ Պուտինը բազմիցս ասել է և ասում է, որ այդ հակամարտությունը սկսվել է Ադրբեջանում՝ հայերի ցեղասպանությունից, տեխնիկական բնույթում է առաջին հերթին, երկրորդ, եթե Ադրբեջանը և Թուրքիան փորձեն հարձակվել ռուս խաղաղապահների և բնակչության, ապա երկու ճանապարհ կա՝ Օսիայի ու Աբխազիայի ճարահատյալ անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից կամ էլ Ղրիմի տարբերակը։ Անկախության ճանաչում և մայր Ռուսաստանի միացում։ Մենք չպետք է մոռանանք պատմությունը, որ փաստացիորեն ժամանակին Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերում Պարսկաստանը ընդմիշտ իշխանության է հանձնել Ղարաբաղի խանությունը Ռուսաստանի կայսրությանը, որի իրավահաջորդը այսպես թե այնպես ներկայիս Ռուսաստանի դաշնությունն է։ Այո, մենք պետք է ընդունենք, որ մենք այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չենք, այլևս Ռուսաստանն է երաշխավորը և Արցախի փախստականների հարցը լուծում է Ռուսաստանը և մարդկանց պետք է վերադարձնել իրենց հայրենիքը՝ Արցախը, և նաև հիշենք, որ այլևս Արցախյան հակամարտության կողմերը մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմն է, մյուս կողմից Ռուսաստանը։

— Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ալիևն ասում, որ Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան։

— Հատուկ փորձելով ներքաղաքական իրավիճակը Հայաստանում ապակայունացնել, որովհետև նրանց մեծ երազանքն է, ինչպես ասում են, և մեխին և նալին խփելով մի կողմից մի բան ասել, ապակայունացնել, և Հայաստանում այս իրավիճակը ստեղծել, որտեղ հնարավոր է քաղաքացիական պատերազմ, իսկ մյուս կողմից նաև քաոս պետական համակարգում։ Եվ այդ պարագայում այո, Ալիևը գուցի հնարավոր է փորձի մինչև վերջ իրականացնել իր ծրագիրը՝ կլանել Արցախի մնացած մասը, Զանգեզուրը, Արարատի մարզը, Սևանի մի ավազանը, Գեղարքունիքի մարզը, Տավուշի մարզը և իրենք չեն թաքցնում, որ ամբողջ Հայաստանը համարում են արևմտյան Ադրբեջան ու Երևանը անվանում են ադրբեջանական քաղաք, և ոչինչ չեն խնայի, որ գրավեն։ Այս պատերազմից հետո նրանց կարծիքը այս հարցում բոլորովին չի փոխվել։ Եվ հայատյացության քարոզչությունը շարունակվում է մինչ օրս։

Սոնա Գիշյան

www.1or.am

Ֆրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Պետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան«Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքը Հայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբերՌոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին Հունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ի՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համարԱրևմուտքն ակտիվացնում է իր հիբրիդային հարձակումները ՀՀ դեմ «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում էԱնբարյացակամ Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում մինչև վերջ Փորձագետ. Արևմուտքը սպասում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կխզի կապերը Ռուսաստանի հետԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ»Ծաղիկներով չենք հանգստանա. ռուսներին խորհուրդ է տրվել չթռչել ՀայաստանԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Հայաստան և Թուրքիա. Սահմանը փակ է, հնարավո՞ր է ուղիղ առևտուրը Ովքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով. պատմության այս օրը (30 մայիս)Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»«Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ»Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ»Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ»Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասինՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը
Ամենադիտված