Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 5

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին կարևոր է պահպանել ինքնատիրապետումն ու պատրանքներ չկառուցել: Հարմար ժամանակ է ինքնուրույն աշխատանքի համար. լավ է կենտրոնանաք հասկանալի և օգտակար գործերի վրա: Աշխատեք ավարտին հասցնել այն, ինչ սկսել եք, որպեսզի հետո ստիպված չլինեք շեղվել ավելի հետաքրքիր զբաղմունքների վրա:

Ավելի ուշ ստեղծագործելու և երևակայություն պահանջող զբաղմունքների համար հարմար ժամանակահատված կգա: Հաճախ դուք կնախընտրեք գնալ ոչ թե ուրիշի ճանապարհով, այլ նպատակին հասնելու սեփական եղանակները փնտրել: Շատ փորձարկումներ հաջող կլինեն: Շրջապատողները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, երբեմն լուրջ տարաձայնություններ կառաջանան: Բայց դուք ձեզ հանգիստ ու կշռադատված կպահեք, կոնֆլիկտներ թույլ չեք տա, կաշխատեք հարթել սուր անկյուններն ու փոխզիջման կգնաք, երբ դա պետք լինի: Կարող եք հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով: Հատկապես հաջող կլինեն ձեր այն նախագծերը, որոնց իրագործմանը հնարավոր է ստեղծագործաբար մոտենալ:

Օրը խոստանում է ֆինանսների տեսանկյունից հաջող լինել: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, շահավետ գործարքներ: Որոշ Ցուլեր կհասկանան՝ ինչպես է լավ տնօրինել եղած միջոցները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը, նույնիսկ եթե այսօր ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա: Համբերատարությունը պետք կգա. հաճախ իրադարձությունները ուզածի նման արագ չեն զարգանա: Օրվա առաջին կեսին դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, քանի որ նրանք ձեզ ամեն անգամ ճիշտ հասկանալ չեն կարողանա: Ավելի ուշ ամեն ինչ կհարթվի:

Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին: Նրանք կկիսվեն հետաքրքիր տեղեկատվությամբ և կգտնեն ձեզ ոգեշնչելու ձևը: Որոշ Երկվորյակների սիրային անակնկալներ և սիրելի մարդու հետ հարաբերություններում դրական փոփոխություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լավ բաներ կբերի: Օգտակար կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը. դա կօգնի ավելի արագ հասնել անհրաժեշտ արդյունքի: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Որոշ Խեցգետիններ աշխատանք կստանան, որի մասին վաղուց էին երազում:

Անձնական հարաբերությունների ոլորտում էլ կգերակշռեն դրական միտումները: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Ինտուիցիան հաճախ կօգնի հասկանալ շրջապատողներին, կռահել, թե ինչի մասին են նրանք երազում և ինչից են վախենում: Դա թույլ կտա խուսափել լարված պահերից, շփման մեջ խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ, այն հետաքրքիր ու հաճելի կլինի: Ճիշտ է՝ նաև ոչ այնքան արդյունավետ: Ստանձնած բոլոր գործերը չէ, որ կկարողանաք ժամանակին ավարտին հասցնել: Երբեմն տարաձայնություններ կառաջանան աշխատավայրում և տանը, բայց խոսքն ավելի շատ մանրուքների մասին կլինի և ձեզ կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի:

Օգտակար կլինի ապագայի մասին մտորելը: Գեղեցիկ երազանքներին փոխարինելու կգան կոնկրետ ծրագրերը: Բացի այդ, պարզ կդառնա, թե ով կօգնի իրագործել դրանք: Գաղափարներով կիսվելու, դրանք համախոհների հետ քննարկելու ճիշտ ժամանակն է: Ձեզ ամենայն հավանականությամբ կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Լավագույն օրը չէ ոտքի վրա որոշումներ ընդունելու և ուշադրություն, զգուշություն պահանջող գործերով զբաղվելու համար: Շատ Կույսերի պետք կգա ուրիշի փորձը: Վատ մի զգացեք օգնության և խորհուրդների հարցով դիմել այն մարդկանց, որոնք ձեզանից շատ բան գիտեն: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, կկարողանաք հաջող գնումներ անել:

Օրվա առաջին կեսին շատ նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը: Ավելի ուշ կարող եք վերադառնալ հին գաղափարներին և կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած բոլոր գործերին, և այդժամ դրանցում մեծ հաջողության կհասնեք: Կարող է լուծվել վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրը: Չեն բացառվում աշխատանքի անսպասելի առաջարկները, որոնք արագ շահույթ կխոստանան:

Շատ Կշեռքներ հաջողակ կլինեն գումարին վերաբերող հարցերում: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Հնարավոր են ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվում: Գործեր սպասվածից շատ կլինեն, ուշադրություն պահանջող ամեն ինչից գլուխ հանելու համար ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Երբեմն օգնության կգան հին ընկերները, բայց նույնիսկ նման դեպքերում շատ բան հենց ձեզանից կախված կլինի: Կուրախացնի, որ ջանքերը զուր չեն լինի, դուք հրաշալի արդյունքների կհասնեք:

Օգտակար կլինի սովորելը: Այսօր ստացած գիտելիքները ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս պետք կգան: Որոշ Կարիճներ մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն կստանան: Ինտուիցիան կօգնի նրանից ճիշտ օգտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Այսօր նույնիսկ առօրյա գործերը սովորականից ժամանակատար կլինեն: Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ հին նախագծերին գործած սխալներն ուղղելու համար: Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները, չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Հիշեք, որ մտորելու համար ժամանակ քիչ ունեք և աշխատեք արագ հավաքել անհրաժեշտ ինֆորմացիան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է ծանոթությունների համար: Դուք շատերին դուր կգաք և հեշտությամբ մարդկանց մոտեցում կգտնեք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Հարաբերություններն արագ կզարգանան, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է նոր գործեր սկսելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասնեք առաջին հաջողություններին և ոգևորությամբ առաջ կշարժվեք: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Հաճախ կօգնեն նոր ծանոթները, և համատեղ գործունեությունը կարող է երկարատև ընկերության սկիզբ դնել: Մի շտապեք վստահել այն մարդկանց, ովքեր դեռ վերջերս ձեր մրցակիցներին էին աջակցում: Այդպիսի մարդկանց հետ պետք է զգոն լինել:

Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, որոնք վերջերս անհանգստացնում էին ձեր մտերիմներին: Հաճախ հենց ձեզ մոտ կհայտնվեն գաղափարներ, որոնց իրագործումը շատ բան դեպի լավը կփոխի: Օրը հարմար է գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Նույնիսկ եթե նախկինում շատ հեռու էիք կոմերցիոն գործունեությունից, այսօր կկարողանաք նրանում հաջողության հասնել: Հաջողությունը Ջրհոսներին կուղեկցի այնտեղ, որտեղ հնարամտության կարիք կլինի: Նշանի ներկայացուցիչները հրաշալի գաղափարներ կունենան:

Երեկոն հնարավորություն կտա լուծել անձնական խնդիրները, հարթել հարաբերությունները մտերիմների հետ: Դուք անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատողների գործերով, կլսեք նրանց կարծիքը: Մարդիկ դա կգնահատեն: Շատ վիրավորանքներ ու տարաձայնություններ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, երբեմն շատ լարված պահեր կլինեն: Բայց ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտից, ժամանակին հարթել իրավիճակը: Հաճախ այդ հարցում կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված. դրանք հաջող կլինեն:

Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Ձկներ կկարողանան հանդիպել ընկերներին, որոնց վերջերս կարոտում էին: Շփումները ոգեշնչող կլինեն, դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Վթարային ջրանջատումներ 12 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին Gulf-ը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում կառուցելով ևս 20 բենզալցակայանՀայկական հետախուզությունը հերքում է Բահրուզ Սամադովի հետ կապերըՓորձագետ. Հայաստանի տնտեսությունը կորցնում է կայունությունըՓաշինյանը Ալիևից ստացել է 5 միլիարդ դոլար և հանձնել Ղարաբաղը. Պետդումայի պատգամավորը բացահայտել է հայ առաջնորդի մասին տգեղ ճշմարտությունըՕբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 փետրվար)Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՉինաստանը ծրագրում է օգնություն տրամադրել Ուկրաինային Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցավազքում զբաղեցրել է 82-րդ տեղը ԱՄՆ-ը թույլ է տվել մի քանի ընկերությունների աշխատել Վենեսուելայի նավթագազային հատվածում Վաղը Եկեղեցին տոնելու է Բուն Բարեկենդանը․ ի՞նչ տոն է այն UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման ԾառուկյանինԿուբայում այրվել է երկրի ամենամեծ նավթավերամշակման գործարանը Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներումՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմինՓաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԼավաշն ընդդեմ շոթիի. Հայաստան և Վրաստան այցելած ռուս զբոսաշրջիկները անվանել են ամենահամեղ հացի ծննդավայրը Հասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Տարադրամն այսօր«Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»«Մենք կորցրել ենք Հայաստանը». Ռուսաստանում արձագանքել են Վենսի Երևան այցինԸստ փորձագետի «Թրամփի ճանապարհի» նպատակներից մեկն էլ հայկական ուրանն է Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը
Ամենադիտված