Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կամուսնանամ միայն սիրո առկայության դեպքում. Միլենա Վարդանյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի զրուցակիցը երիտասարդ դերասանուհի Միլենա Վարդանյանն է, ում հեռուստադիտողն առաջին անգամ հանդիպեց Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» սերիալում, որին անմիջապես հաջորդեց «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սերը»: Ռուսական առոգանությամբ հայ դերասանուհին առաջնահերթ հենց այդ առոգանության միջոցով էլ աչքի ընկավ հեռուստադիտողի կողմից:

-Միլենա, այժմ զբաղված եք «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» սերիալում: Գո՞հ եք Ձեր զբաղվածությունից:

-Այո, ես գոհ եմ, քանի որ զբաղվում եմ սիրածս գործով:

-Մասնագիտությամբ դերասանուհի՞ եք:

-Այո, դերասանական վարպետություն սովորել եմ Իտալիայի թատրոնի և կինոյի ակադեմիայում:

-Ձեր քույրը՝ Ելենա Վարդանյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի է: Դերասանական աշխարհում մարդիկ հաճախ հայտնվում են ոչ միայն տաղանդի շնորհիվ. ի՞նչ եք կարծում, Ձեր դեպքում ի՞նչն առավել որոշիչ դարձավ՝ տաղանդը՞, քույրիկի գործոնը, թե՞ արտաքինը:

-Առաջին հերթին՝ իմ մասնագիտական հմտություններն ու որակները: Կարծում եմ, այս գործում արտաքինը վերջին դերում չէ, բայց, ամեն դեպքում, երկրորդ պլանում է: Ամենակարևորը տաղանդն է, արհեստավարժությունն ու աշխատասիրությունը:

-Այժմ նոր առաջարկներ չունե՞ք:

-Ունեմ մի քանի նոր առաջարկներ, սակայն, ցավոք, չեմ կարող այդ մասին դեռևս բարձրաձայնել: 

-Եթե չեմ սխալվում, տևական ժամանակ ապրել եք Իտալիայում: Կպատմե՞ք, երբ եք մեկնել, ի՞նչ նպատակով, ինչո՞վ էիք այնտեղ զբաղվում:

- Այո, ես Իտալիայում ապրել եմ 3 տարի: Առաջին անգամ այնտեղ գնացել էի «Մարանգոնի» ինստիտուտի «Դիզայնի» բաժնում սովորելու նպատակով՝ որպես կանացի հագուստի դիզայներ:  Ավարտելուց հետո հասկացա, որ դա այնքան էլ իմը չէ: Այդ ժամանակ որոշեցի իրականացնել ամբողջ կյանքիս երազանքը՝ դառնալ դերասանուհի: Ընդունվեցի Թատրոնի և կինոյի ակադեմիա, որտեղ էլ հետագայում աշխատեցի որպես դերասանուհի:

-Իսկ որքա՞ն ժամանակ է՝ կրկին Հայաստանում եք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ:

-Արդեն մեկ տարի է՝ Երևանում եմ: Անկեղծ ասած՝ չէի նախատեսել մնալ ու ապրել Հայաստանում, ընդամենը մեկ ամսով էի եկել: Սակայն գալուցս 10 օր անց ինձ առաջարկեցին նկարահանվել ֆիլմում, ես էլ համաձայնեցի: Նախագծի ավարտից անմիջապես հետո առաջարկ ստացա սերիալից: Գրեթե մեկ տարվա պայմանագիր կնքեցինք: Այդպես էլ մնացի Երևանում:

-Ծնունդով Երևանի՞ց եք:

-Այո, այստեղ եմ ծնվել: 8 տարեկան էի՝ ընտանիքիս հետ մեկնեցինք Հայաստանից. Մոլդովայում ենք ապրել, հետո՝ Մոսկվայում: 

-Միլենա, կպատմե՞ք Ձեր արմատների մասին: Որտեղի՞ց է գալիս ռուսական տոնայնությունը:

-Մեր ազգում բոլորը մաքուր հայեր են: Ուղղակի ինձ և քրոջս առավել հեշտ է ռուսերեն խոսել, քանի որ երկար ժամանակ ապրել ենք ռուսախոս երկրներում, ստացել ռուսական կրթություն:

-Ի դեպ, չե՞ք մտածում համալրել թատրոնի դերասանների շարքերը:

- Ոչ: Ճիշտ է, ես ունեմ թատերական աշխատանքի փորձ, բայց նախընտրում եմ ֆիլմերում նկարահանվել:

-Թեև հայկական սերիալներում բաց տեսարանների գրեթե չենք հանդիպում, բայց, ամեն դեպքում՝ ռեժիսորներից երբևէ ստացե՞լ եք առաջարկներ ներկայանալու այդկերպ: Առաջարկի դեպքում ինչպե՞ս կարձագանքեք:

-Նման առաջարկ չեմ ստացել, ստանալու դեպքում էլ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նախագիծ է և ինչ աստիճանի բաց տեսարան է:

-Ասում են՝ դերասանները միմյանց հետ այնքան էլ լեզու չեն գտնում: Ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Նախ, իմ ամենամտերիմ ընկերն իմ քույրն է: Իսկ մնացյալ մոտ ընկերներս, ցավոք, Հայաստանում չեն ապրում:

-Ինչպիսի՞ն եք բնավորությամբ:

-Բավական վճռական եմ (ժպտում է):

-Միլենա, սիրո գաղափարը ժամանակի հետ, կարծեք, փոխվել է: Պատրա՞ստ եք Ձեր կյանքը կապել ինչ-որ մեկի հետ՝ հանուն գումարի, թե առաջնային տեղում սերն է:

-Ինձ համար ընտանիքը սուրբ բան է, որից առավել կարևոր ոչինչ չկա: Բնականաբար, ես կամուսնանամ միայն սիրո առկայության դեպքում:

-Սիրահարվա՞ծ եք, հայ տղամարդկանց մեջ նկատո՞ւմ եք այն մեկին, ում հետ կարող եք հաշտ ապրել:

-Ոչ, սիրահարված չեմ, այդ մեկին էլ դեռևս չեմ նկատում:

-Ինչը կարող է Ձեզ խանգարել սիրել:

- Կեղծավորությունը…

ԱՄՆ–ն և Իսրայելը կփորձեն կրկին անկարգություններ կազմակերպել Իրանում․ ԻՀՊԿԱԷՄԳ-ն չի կարող պահանջել մուտք դեպի հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ. ԷսլամինԻրանը հայտարարել է բոլոր 14 հարևան երկրների հետ սահմանների անվտանգության մասինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքին` տուժածներ չկանԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրաԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալները՝ 12 համայնքումՌուսաստանն ընդունել է վառելիքի պակասը և նախատեսում է ավելացնել ներմուծումըԹրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ճգնաժամի է բախվել․ թոքենը կորցրել է արժեքի 94%-ըԺամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունըՊակիստանը լրացուցիչ զորքեր է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ հութիների հարձակումների պատճառովԶելենսկին հայտարարել է ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով կրակը դադարեցնելու Ուկրաինայի պատրաստակամության մասինՄիջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ. Գագիկ ՍուրենյանՏԻՄ ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքներիՏավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակԱրման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնինՆոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3,100 ընտրողՄոսկվայի ուղղությամբ 542 ուկրաինական ԱԹՍ է արձակվել, 105-ը ոչնչացվել է մայրաքաղաքի մատույցներում. ՍոբյանինԱմերիկացի պատմաբանը քննադատել է ՓաշինյանինՆոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելWP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համարԵվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել ՈւկրաինայինԱմերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց էՄոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարքԵրևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներԱրդյո՞ք Ռուսաստանի համար սպառնալիք է «Թրամփի ճանապարհը»Մաքսիմ Գրիգորիև. «ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդում և Հայաստանի ձայնի իրավունքից զրկում»Հայաստանին սևծովյան ճյուղով ինտեգրում են Միջին միջանցքին«Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՈւիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՀայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. պատմության այս օրը (Նոյեմբերի 29)Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժերՔաղաքագետ Սեմենովսկին հնարավոր է համարել Հայաստանի ԵԱՏՄ-ից հեռացման հարցը քննարկելը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մի մասը պատրաստվում է լքել ակումբը
Ամենադիտված