Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 3

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հեշտ կսկսվի: Հազիվ թե նրա առաջին կեսին նշանակալի հաջողությունների հասնեք, բայց լուրջ խնդիրներ էլ չեն լինի: Հնարավորություն կունենաք մտածել ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին, և դա կօգնի որոշել՝ դեպի ուր է պետք շարժվել հետո: Ձեր շատ գաղափարներ դուր կգան շրջապատողներին: Շուտով ձեզ կօգնեն կյանքի կոչել մտածածը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Հնարավորություն կունենաք հարթել գործնական և անձնական հարաբերությունները: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում: Չեն բացառվում սիրային անակնկալները, ուշադրության նշանները, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է նոր օգնականներ փնտրելու և հին համախոհների հետ շփվելու համար: Լավ է ծրագրեր կազմեք ու քննարկեք, մի քանի գաղափար դիտարկեք՝ ընտրելով լավագույնը: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, դեպի լավը փոխել այն հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարվել էին: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, կկռահեք այն, ինչ մտերիմների հոգում է:

Օրվա երկրորդ կեսը կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով: Ուրախության բազում առիթներ կգտնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, ոգեշնչող իրադարձություններ: Հարմար օր է նոր բան ստանձնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած որոշակի դժվարություններին, օրը չի կարելի անհաջող անվանել: Դուք արագ գլուխ կհանեք բոլոր դժվարություններից: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Երկվորյակներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան:

Երեկոն կարող է սիրային անակնկալներ մատուցել: Հրաշալի ժամանակ է ժամադրության համար: Կարող եք հանդիպել նրանց հետ, որոնց ուզում եք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք. բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է, որը ձեզ հնարավորություն կտա օգտակար բաներ անել: Ձեռքերը ծալած մի նստեք, աշխատեք գործերում նախաձեռնող լինել ամեն անգամ, երբ պայմանները դա թույլ կտան: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը և նոր համախոհներ գտնել: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն աշխատել հետաքրքիր ու հեռանկարային նախագծի վրա:

Շատերին կհիացնի իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը: Կարող եք հաջողակ լինել մի գործում, որի հետ մեծ հույսեր չէիք կապում: Ինտուիցիան կօգնի արագ կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակներում, վարքի ճիշտ ձև ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հետաքրքիր ու ոգեշնչող օր է, որը լի կլինի հաջող զուգադիպություններով, լավ նորություններով և ուրախության առիթներով: Հավանական են հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև հաճելի ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք ներդաշնակ կդասավորվեն:

Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող կարևոր խնդիրները: Նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները իրականում այնքան էլ բարդ չեն լինի: Միապաղաղ գործերին ստեղծագործաբար կմոտենաք, այդ իսկ պատճառով դրանք ձեզ չեն ձանձրացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա մեծ հաջողությունների հասնել, գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: Պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Չի բացառվում՝ ձեր փորձի շնորհիվ կարևոր նպատակին ավելի արագ հասնեք, քան սպասում էիք:

Շատ Կույսեր հաջողակ կլինեն ֆինանսական գործերում: Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել ունեցվածքի և ֆինանսների հետ կապված կարևոր հարցերը: Գնումները հաջող կլինեն, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Կարող եք ոչ միայն ձեզ համար ինչ-որ բան գնել, այլև իրեր ձեռք բերել, որոնք կնվիրեք մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտը կարող է անհանգիստ, լարված ու հետաքրքիր անցնել: Այդ ժամանակահատվածը մանրուքներին ուշադրություն կպահանջի. աննշան սխալն էլ կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Այնպես որ՝ պատրաստ եղեք ցանկացած գործի սովորականից ավելի լուրջ մոտենալ: Աստիճանաբար կուժեղանա դրական միտումների ազդեցությունը:

Օրվա երկրորդ կեսին շատ բան ավելի հեշտ կտրվի, քան առաջինին: Մտերիմների հետ նույնիսկ աննշան տարաձայնություններ չեն առաջանա, ավելի հավանական է, որ իրար կես խոսքից կհասկանաք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Երեկոն շատ Կշեռքների կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Օրը կփչացնի միայն այն, որ դուք հաճախ կվշտանաք մանրուքների պատճառով, դատարկ բաների պատճառով կանհանգստանաք: Հետևեք ձեր հուզական վիճակին: Հաջողությունը շատ բանով կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք պահպանել հոգեկան հավասարակշռությունը ու չտրվել պահի հույզերին:

Դուք բազում հետաքրքիր գործեր կգտնեք ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Հնարավորություն կունենաք կիրառում գտնել ձեր տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Դուք գլուխ կհանեք շատ բարդ գործից, և դա ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է, որն ամենայն հավանականությամբ հաճելի անակնկալներ կմատուցի: Դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Պայմանները բարենպաստ կլինեն, դրանցից առավելագույն օգուտ կքաղեք, բաց չեք թողնի հաջողության հասնելու շանսը: Կարող եք գլուխ հանել բարդ առաջադրանքից և հաղթել ուժեղ մրցակցին:

Ձեր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Օգտվեք աստղերի աջակցությունից համարձակ գաղափարները կյանքի կոչելու, վաղուց մտածածն իրագործելու համար: Եթե օգնության, աջակցության կարիք զգաք, անպայման կստանաք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտը բարդ կլինի: Հնարավոր են տհաճ իրադարձություններ, անհաջող զուգադիպություններ: Բայց ծագած բոլոր խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ, այնպես որ՝ շատ անհանգստանալու կարիք չկա: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, եթե խուճապի չմատնվեք ու չմտածված արարքներ չգործեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով: Կկարողանաք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Անսպասելի լուրը կբարձրացնի ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների տրամադրությունը: Լավ կդասավորվեն ուղևորությունները, նույնիսկ եթե ստիպված լինեք շտապելով ճամփա ընկնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեր սպասվածից շատ կլինեն: Ամեն ինչ հասցնելու համար ստիպված եք լինելու լրջորեն փոխել ծրագրերը: Առավոտյան հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից, հնարավոր են անհաջող զուգադիպություններ: Բայց շուտով այդ ամենը կմոռացվի, ցերեկը ձեզ շատ հաճելի իրադարձություններ են սպասվում: Հնարավոր է իսկական բեկում աշխատանքի մեջ, որը կարևոր է ոչ միայն ձեզ համար:

Երեկոն կուրախացնի անսպասելի այցերով: Կարող են հյուր գալ մարդիկ, որոնց վաղուց կարոտում էիք: Որոշ Ջրհոսներ մտերիմների հետ կքննարկեն այն հարցերը, որոնց շուրջ վաղուց են մտորում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է գործնական շփումների և ցանկացած բնույթի կարևոր հանդիպման համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկին ինչ-որ բանում համոզել, առանց դժվարության կանեք դա: Արագ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ գործերում: Բոլորը չէ, որ անշահախնդիր կգործեն. ինտուիցիան կհուշի՝ ում կարելի է վստահել:

Հավանական են հաջողություններ գործերում: Դուք և՛ հասարակ, և՛ բարդ առաջադրանքները միանման արագ կլուծեք: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամներից մեկի հետ: Որոշ Ձկներ կհաշտվեն նրանց հետ, որոնց հետ վիճել էին, կվերականգնեն հին կապերը: Վիրավորանքները կմոռացվեն, տարաձայնություններին փոխարինելու կգան փոխհասկացողությունն ու ներդաշնակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելԽոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասինԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներՈւկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը ԱրցախումԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 տոկոսը Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը կախված է Իսրայելի կողմից համաձայնագրի բոլոր կետերի կատարումից Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ի՞նչ արժե հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելը. փոքր բիզնեսները փակուղում են Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս էԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է մահացել Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Պարմեջանո Ռեջանո պանիրՖրանսիան կուժեղացնի վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց «Հայաստանը ծանր գին կվճարի Փաշինյանի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար. «Էրդողանն արդեն ամեն ինչ որոշել է»»Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ստամբուլի հայկական գերեզմանները պղծած անձն ընդունել է մեղքը ԱԱ․ ըմբիշ Էրիկ Պապիկյանը հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի «Փորձագետներ. Ինչպես է հայկական բիզնեսը մահանալու ռուսական շուկայից դուրս գալուց հետո»«Ռեալ»-ը նորեկ ունի. պաշտոնական․ Իտալացի լեգենդ Ֆրանկո Բարեզին է կյանքից հեռացել Գազ չի լինի․ հասցեներՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը․ պատմության այս օրը (31 հուլիս) Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվել
Ամենադիտված