Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրի վրա G2 միջին մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվել:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի հայտարարության մեջ:
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախօրեին Արեգակի վրա С կարգի թույլ բռնկում է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ նշվում է, որ գիտնականների կանխատեսումների համաձայն՝ մագնիսական փոթորկի հավանականությունը երկուշաբթի կազմում էր ընդամենը 10 տոկոս:
Մագնիսական փոթորիկները դասակարգվում են 5 մակարդակով՝ G1-G5: Ենթադրվում է, որ թույլ փոթորիկը կարող է աննշան խափանումներ առաջացնել էներգետիկ համակարգերի աշխատանքում, ինչպես նաև ազդել թռչունների և կենդանիների միգրացիոն ուղիների վրա: Առավել ուժեղ փոթորիկները խախտումներ են առաջացնում նավիգացիոն համակարգերի աշխատանքում: