Կիևի մրցաշար․ Գևորգ Ղարիբյանը և Հովհաննես Մխիթարյանը՝ բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏԿիևում ընթացող ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Իսկ Հովհաննես Մխիթարյանից 2 րոպե 2 վայրկյան պահանջվեց բրոնզե մեդալ նվաճելու համար։
Դավիթ Օվասապյանը հավասար պայքարում զիջեց մրցակցին բրոնզե մեդալի համար պայքարում։ Սփոփիչ գոտեմարտում Սլավիկ Գալստյանը հաղթում էր 6:4, վերջին վարկյաններին մրցավարները նկատողություն տվեցին մեր ըմբիշին՝ հաշիվը դարձնելով 6:6 ի օգուտ ղրղզ ըմբիշի: Մեր մարզիչները բողոքարկեցին որոշումը, բայց այն մնաց անփոփոխ: 6:7 հաշվով Սլավիկը լքեց պայքարը։