Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 28

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ, հաճելի անակնկալներով և ոգեշնչող իրադարձություններով լի օր է: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ ինչ է պետք նախաձեռնել այսօր, իսկ ինչը արժե հետաձգել:

Հավանական են փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Որոշ Խոյեր աշխատանքի և կարիերայի զարգացման հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք կենտրոնանալ մի գործի վրա, որը վաղուց է հետաքրքրում ձեզ: Շրջապատողները կհետաքրքրվեն ձեր հաջողություններով, ինչ-որ մեկն անպայման կուզենա ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում, համընդհանուր հետաքրքրություն կառաջացնեք և դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Շատերին դուր կգա ձեր արարքները քննարկելը. աշխատեք բամբասանքների առիթ չտալ: Ցանկալի չէ չստուգված տեղեկատվությամբ կիսվելը, ինչպես նաև շուրջը բոլորին ձեր գաղափարների մասին պատմելը:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Ճակատագիրը կարծես հատուկ ձեզ մոտ կուղարկի մարդկանց, որոնցից կարող եք շատ բան սովորել: Երեկոն կուրախացնի հաճելի ընտանեկան իրադարձություններով: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց դուք չեք վշտանա: Առաջին անգամ չէ, որ պիտի ոտքի վրա որոշումներ ընդունեք, համարձակ փորձարկումները հաճախ հաջող կլինեն: Ուշադիր դիտեք շուրջը. կարող եք սովորել ուրիշների սխալների վրա: Չեն բացառվում անսպասելի առաջարկները, որոնք հաճախ կվերաբերեն երկարաժամկետ նախագծերի վրա աշխատանքին ու կապված կլինեն մեծ պատասխանատվության հետ:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմները հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան և հաճույքով ամեն ինչում կօգնեն: Հավանական են սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մտածեք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում: Չի բացառվում՝ հասկանաք, որ դա անելն ավելի հեշտ է, քան ավելի վաղ էր թվում: Առաջին քայլերը կարելի է անել հենց հիմա: Ձեզ ամենայն հավանականությամբ կաջակցեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը:

Հավանական են հաջող զուգադիպություններ, անսովոր իրադարձություններ, որոնք ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Կարող եք անսովոր, էքստրավագանտ իրեր գնել: Դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հույս մի ունեցեք, որ բոլոր ծրագրերը կկարողանաք հեշտությամբ կյանքի կոչել: Ամենայն հավանականությամբ հակառակն է լինելու, ստիպված եք լինելու շատ աշխատել: Լավ է, որ կողքին հուսալի օգնականներ ունեք, նրանք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Օրվա կեսը կուրախացնի նորություններով, որոնց վաղուց էիք սպասել:

Նոր խնդիրներ կհայտնվեն: Դրանք լուծելով՝ շատ բան կսովորեք, սովորական իրերը նոր լույսի ներքո կտեսնեք: Շատ Առյուծներ կկարողանան իրագործել այն գաղափարը, որը նախկինում չափազանց համարձակ էր թվում: Ամեն ինչ հրաշալի կստացվի: Օրվա վերջը կուրախացնի հաճելի անակնկալներով, այդ թվում՝ սիրային բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դա ձեզ չի վշտացնի: Պե՞տք է աշխատել. դուք պատրաստ կլինեք: Ճանապարհին խոչընդոտնե՞ր են առաջ եկել. դուք կհաղթահարեք դրանք: Ձեր էներգիային և նպատակին հասնելու հարցում համառությանն այսօր կարելի է միայն նախանձել: Ձեր հաջողությունները կհիացնեն շրջապատողներին:

Չնայած գործեր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև ընկերների հետ շփվելու համար: Հարմար օր է լավ ընկերախմբով ուղևորությունների մեկնելու համար, բոլորը դրական հույզեր կստանան: Չեն բացառվում ճանապարհին հաճելի ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առաջին հաջողություններին կհասնեք արդեն առավոտյան: Ձեռք բերածի վրա կանգ մի առեք: Շատ բարենպաստ օր է, և արժե օգտագործել նրա բոլոր հնարավորությունները: Կարող եք ուղղել հին սխալները, հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս վիճել էիք: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես փոխել ծրագրերը դրանք մոտ ժամանակներս իրագործելու համար:

Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր են շահավետ գործարքներ և հաջող գնումներ: Այս ժամանակահատվածը հարմար է նաև աշխատանքային ծրագրերի շուրջ մտածելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պահպանեք ինքնատիրապետումը և մի տրվեք պրովոկացիաներին: Ձեզ հավասարակշռությունից հանողներ այսօր շատ կլինեն: Ինչ-որ մեկը դա հատուկ կանի, ինչ-որ մեկն էլ կտրվի հույզերին: Իսկ դուք պետք է կշռադատող և հանգիստ մնաք, այդ ժամանակ դժվարություններ էլ չեն առաջանա:

Շատ ժամանակ կխլեն կենտրոնացվածություն պահանջող գործերը: Դրանցից գլուխ հանելուց հետո կզգաք, որ հոգնել եք: Բարեբախտաբար ինչ-որ հասարակ ու հետաքրքիր բանով զբաղվելով՝ հանգստանալու հնարավորություն կունենաք: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք: Աշխատեք ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, դրանք կտանեն ձեզ դեպի նպատակը, կօգնեն խուսափել սխալներից և արագ հասնել անհրաժեշտ արդյունքների: Գործերում հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են ոչ միայն ինքնուրույն գործել, այլև իրենց վրա վերցնել ողջ խմբի գործողությունների համար պատասխանատվությունը: Առաջատարի ձեր հատկանիշներն այսօր շատ վառ կարտահայտվեն, շատերը պատրաստ կլինեն հետևել ձեզ:

Օրը բարենպաստ է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Սիրելի մարդու հետ շփումները թև կտան: Զրույցների բազում թեմաներ և երկուսիդ հետաքրքրող գործեր կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լսեք հին ծանոթների տված խորհուրդները: Շանս կա՝ օգտակար հուշում ստանաք և դրանից անհապաղ օգտվեք: Կարող եք դիմել նաև սեփական փորձին. իրավիճակներ կստեղծվեն, որոնք նման կլինեն նրան, որին արդեն բախվել եք:

Շատ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան ավարտին հասցնել ուժեր խլած գործերը: Դրանցից գլուխ հանելուց հետո դուք ձեզ ավելի ազատ կզգաք: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Բաց մի թողեք հետաքրքիր վայրերում լինելու, նոր բանով զբաղվելու հնարավորությունը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հետաքրքիր առաջարկներ կբերի: Պատասխան տալուց առաջ հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքեք: Ցավոք, վտանգ կա, որ ձեզանից կփորձեն ինչ-որ բան թաքցնել: Աշխատեք ճիշտ գնահատել սեփական ուժերը. դա կօգնի խուսափել այն պարտավորություններից, որոնք կատարելը բարդ կլինի:

Օրը բարենպաստ է սիրահարված Ջրհոսների համար: Հեշտությամբ կկռահեք սիրելիի ցանկությունները, հաճախ ձեզ կհաջողվի անել այնպես, որպեսզի դրանք կատարվեն: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Արժե օգտվել դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Դուք ինքներդ շատ բանի կկարողանաք հասնել, իսկ շրջապատողների աջակցության դեպքում կարող եք իրագործել նույնիսկ ամենահամարձակ մտահղացումները:

Ավելի ուշ կգա հանգստանալու, զվարճանալու և մտերիմներին ուրախացնելու ժամանակը: Այդ ամենից էլ հրաշալի գլուխ կհանեք: Կարող եք օգտակար իրեր գնել տան համար, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա: Դուք անսխալ կընտրեք այն, ինչ երկար ժամանակ կուրախացնի, և չափից դուրս շատ չեք ծախսի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»
Ամենադիտված