Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից արցախյան 44–օրյա պատերազմում կիրառված ֆոսֆորային զինամթերքի հանկարծակի բռնկված թեման նույնքան հանկարծակի մարեց։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ վիճակում են քիմիական այրվածքներ ստացած հայ զինծառայողները։

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից արգելված քիմիական զինամթերքի օգտագործման մասին տեղեկությունը նոր հարված հասցրեց հայ հասարակությանը։ Հայաստանն առաջին անգամ էր առնչվում նման սպառնալիքի հետ և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, արձագանքը խուճապային էր։ Խոսակցությունները տարբեր էին, իսկ զինվորների դաժան այրվածքային վերքերը միայն խորացնում էին ամենասարսափելի ենթադրությունները։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ հոկտեմբերի վերջին տեսանյութեր հայտնվեցին, որտեղ երևում էր Արցախի անտառների վրա թափվող շողշողացող «անձրևը»։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այն օրերին հայտնում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զենք են կիրառում:

Քիչ անց համացանցում սկսեցին ատիպիկ այրվածքներով սարսափելի լուսանկարներ տարածվել. զինծառայողների վերքերը չափազանց խորն էին՝ այրված մկաններով։

Միանգամից տարածվեց ՊՆ-ի պաշտոնական վարկածը, որի համաձայն, Ադրբեջանն Արցախի պաշտպանության բանակի դեմ սպիտակ ֆոսֆոր էր կիրառում։

 

Ակնհայտ քիմիա է

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանն ասաց, որ զինծառայողների վերքերը մշտապես արնահոսել են, նույնիսկ եթե դրանք շատ փոքր են եղել: Լավանալու ընթացքում մի փոքր շարժումը բավական էր, որ վերքը նորից բացվի։ Հենց այդ պատճառով բժիշկները կասկածել են, որ գործ ունեն ոչ տիպիկ այրվածքների հետ։

Սակայն նման վերքերով զինվորներին սկսել են բուժհաստատություն ուղարկել պատերազմի առաջին իսկ օրերից, այսինքն՝ տեսանյութի հայտնվելուց շատ ավելի շուտ։

«Երբ հասկացանք, որ քիմիական խնդիր կա, մեզ մոտ 40-50 հիվանդ էր մնացել, և հենց այդ ժամանակ սկսեցինք ուսումնասիրել։ Փորձաքննություններ անցկացրինք ու սև լամպի օգնությամբ վնասված հյուսվածքներում քիմիա հայտնաբերեցինք», - ասաց նա։

Շատ հիվանդներ շնչուղիների քիմիական այրվածքներ ունեին։ Նման հիվանդները շատ երկար էին վերականգնվում ու խնդիրներ ունեին թոքերի և սրտի հետ:

Химические ожоги армянского бойца
 
Քիմիական զենքից ստացած վերքեր

Ոչ ոք հաստատ չգիտեր, թե հատկապես ինչ բուժում է պետք նշանակել հիվանդներին։ Չգիտեին ո՛չ տեղացի մասնագետները, ո՛չ էլ արտասահմանցիները, որոնց հայկական կողմը դիմել էր խորհրդատվության համար։

«Նրանք նույնպես խոստովանեցին, որ իրենց ունեցած տեղեկությունը բավական քիչ է։ Ըստ երևույթին, այս թեմայով ծավալուն հետազոտություններ չկան։ Մեզ պարզապես տրամադրեցին քիմիական թունավորման դեպքում առողջության համար վտանգավոր հետևանքների ցուցակը։ Երկարաժամկետ հետևանքների թվում են շնչառական ուղիների ու սիրտանոթային համակարգի հետ կապված խնդիրները, ուռուցքաբանությունը: Չի բացառվում նույնիսկ անպտղությունը», - հավելեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ հակաթույն` որպես այդպիսին, չի եղել, ու ամեն ինչ հիմնվում էր սիմպտոմատիկ բուժման վրա։ Իսկ օրգանիզմում փոփոխությունների դեպքում բժիշկները բուժում էին անմիջապես այդ օրգանները։

Հետաքրքիր է, որ քիմիական այրվածքներ են հայտնաբերվել նաև այն տղաների մոտ, որոնք տուժել են անօդաչուների հարվածներից։ Հայտնի է, ֆոսֆորային միջուկով ավիացիոն զինամթերքի օգտագործումը լայնորեն տարածված է ՆԱՏՕ-ի բանակներում։ Եվ վերջին արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից հենց թուրքական անօդաչու սարքեր (Bayraktar) են լայնորեն կիրառվել։

Պատերազմի օրերին համացանցում լայն տարածում ստացած հայտնի լուսանկարի հերոս Կարո Պողոսյանը մեզ ասաց, որ իր մարմնի վրա նույնպես քիմիական այրվածքներ են եղել դրոնի հարվածից հետո։

«Փորձաքննության ժամանակ վերքերիս վրա փայլող նյութեր են հայտնաբերվել։ Բարեբախտաբար, իմ քիմիական այրվածքները շատ չէին, ու դրանք հաջողվել է բուժել», - ասաց նա։

Կարոն ծանր վիրավորվել էր Հորադիզում հոկտեմբերի վերջին. այն ժամանակ հայկական ստորաբաժանումները նահանջելու հրաման էին ստացել, 22 հոգուց բաղկացած դասակը լքել էր դիրքերը։ Բայց հենց զինծառայողներով ավտոբուսը մարտական գործողությունների վայրից գրեթե 2 կմ հեռացել է, դրան հարվածել է թշնամու անօդաչու թռչող սարքը։ 22 հոգուց երեքն են ողջ մնացել, Կարոն նրանցից մեկն է։

Ի՞նչ իրավիճակ է այսօր

Այսօր արդեն այրվածքներով բոլոր մարտիկները դուրս են գրվել Այրվածքաբանական կենտրոնից ու տուն գնացել:

Ի պատասխան մեր հարցմանն այն մասին, թե ինչպես են բուժել հիվանդներին, առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ քիմիական այրվածքներով հիվանդներին բուժում էին բժշկական ուղեցույցներին համապատասխան:

Այս կապակցությամբ զրուցեցինք երկրի լավագույն թունաբաններից մեկի՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում սուր թունավորումների բուժման կենտրոնի ղեկավար Շավարշ Մելքոնյանի հետ:

Նրա խոսքով՝ սպիտակ ֆոսֆորն այրում է հյուսվածքներն ու շարունակում վառվել օրգանիզմի ներսում։ Մյուս կողմից՝ տուժածները կարող են զգալ օրգանիզմի վրա թունավոր դիօքսինի կլինիկական ազդեցությունը: Հաշվի առնելով, թե բաց աղբյուրներում սպիտակ ֆոսֆորի մասին ինչ է գրված, դա չափազանց թունավոր նյութ է, որը շնչահեղձ անող հոտ ունի։ Դրա մահացու չափաբաժինը 0,05-0,15 գրամն է:

«Այն, ինչ մենք ունեինք, նման չէ սպիտակ ֆոսֆորի, ամենայն հավանականությամբ, դրանք այլ արկեր էին։ Դրանց թիվն ահռելի է։ Կարծում եմ՝ մեր հակառակորդներն օգտագործել են հենց այդ զենքը, որ այրեն անտառները, որոնք նրանց առաջխաղացումը բարդացնող բնական խոչընդոտ էին», - ասաց Մելքոնյանը՝ միաժամանակ նշելով, որ քիմիական այրվածքներով հիվանդների բուժմամբ ինքը, այնուամենայնիվ, չի զբաղվել։

Նա կարծում է՝ քանի որ զինվորներն արդեն անցել են ամբուլատոր բուժման, նշանակում է՝ թունավորման լուրջ նշաններ չկան։

Հետգրություն

Մասնագետները նշում են, որ քիմիական այրվածքներով գոնե տեղական դետոքսիկացիա անցկացնելու համար անհրաժեշտ է անմիջապես ողողել տուժած հատվածները կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով:

Առաջին օգնությունը կարող է շատ արդյունավետ լինել։ Սակայն 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ, մեծամասամբ, պարզապես հնարավոր չէր առաջին բուժօգնություն ցուցաբերել. հիվանդներին հիվանդանոց էին տեղափոխում ոչ շուտ, քան 24 ժամ անց։

Ընդհանուր առմամբ, քիմիան կարելի է օրգանիզմից հանել` հեռացնելով վնասված հյուսվածքները: Դա միայն այն դեպքում, երբ այրվածքը տեղային է։ Սակայն խնդիրն այն է, որ քիմիական նյութերը ներծծվում են արյան մեջ ու առաջացնում ամբողջ մարմնի թունավորում՝ ազդելով ներքին օրգանների վրա:

Հիշեցնենք, որ «պայթուցիկ ու հրկիզող փամփուշտների» օգտագործման սահմանափակումների մասին առաջին միջազգային համաձայնագիրը կնքվել է Սանկտ Պետերբուրգում դեռևս 1868 թվականին:

Այդ կապակցությամբ արգելքի տակ են հայտնվել զենքի ու զինամթերքի հետևյալ տեսակները՝ մինչև 400 գրամ զանգվածով պայթուցիկներ, մարդու մարմնում հեշտությամբ շարժվող փամփուշտներ, քիմիական ու կենսաբանական զենք, ռենտգենյան ճառագայթման համար անտեսանելի բեկորներ տարածող զենք, հակահետևակային ականներ ու ական-թակարդներ, հրկիզվող զենք ու զինամթերք, կուրացնող լազերային զենք, կասետային զինամթերք:

 



«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը»
Ամենադիտված