Նախատեսվում են Լուսաձոր և Դահրավ համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները նախատեսում են Ասկերանի շրջանի Լուսաձոր և Դահրավ համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Պայթյունների ձայներն ամենայն հավանականությամբ լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք չանհանգստանալ:
Տեղեկատու հեռ.-911: